Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ 5
Նույնք և Մաշա: Հետո գնչուներ:

ՖԵԴՅԱ (Կարենինի խոսքը կտրում է).— Մեկ լսիր, մեկ լսիր, Մաշա, երգիր։

(Գնչուները հավաքվում են):

ՄԱՇԱ (շշնջում է).— Ի՞նչպես մեծարել։

ՖԵԴՅԱ (ծիծաղում է).— Մեծարել այսպես. Վիկտոր, պարոն Միխայլովիչ։

(Գնչուները երգում են):

ԿԱՐԵՆԻՆ (լսում է ամոթահար, հետո հարցնում է).— Ի՞նչքան տամ։

ՖԵԴՅԱ.— Դե տուր քսանհինգ։

ԿԱՐԵՆԻՆ (տալիս է):

ՏԵՍԻԼ 6
Նույնք, առանց Կարենինի:

ՖԵԴՅԱ.— Հրաշալի՜ է։ Այժմ «Лен». (ետ է նայում): Փախավ Կարենինը։ Էհ, սատանան նրա հետ։

(Գնչուները ցրվում են) :

ՖԵԴՅԱ (թափահարում է ձեռքը, մոտենում է Մաշային և նստում է գահավորակի վրա՝ նրա կողքին).— Ախ, Մա՛շա, Մա՛շա, ի՜նչպես դու ամբողջ ներքինս տակնուվրա ես անում։

ՄԱՇԱ.— Իսկ ես ի՞նչ էի խնդրել ձեզնից։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչ։ Փո՞ղ։ (Հանում է անդրավարտիքի գրպանից): Դե ի՛նչ, առ։

ՄԱՇԱ. (ծիծաղում է, առնում է փողը և պահում ծոցում):

ՖԵԴՅԱ (գնչուներին).— Դե արի ու բան հասկացիր այստեղ։ Ինձ համար երկինք է բաց անում, իսկ ինքը փող է խնդրում։ Ախր դու ոչինչ չես հասկանում, թե ի՛նչ ես անում։

ՄԱՇԱ.— Ի՞նչպես չեմ հասկանում։ Ես հասկանում եմ,