Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ում սիրում եմ, նրա համար էլ աշխատում եմ և լավ եմ երգում։

ՖԵԴՅԱ.— Իսկ ինձ սիրո՞ւմ ես։

ՄԱՇԱ.— Երևի թե սիրում եմ։

ՖԵԴՅԱ.— Զարմանայի է։ (Համբուրում է նրան):

(Գնչուները և գնչուհիները դուրս են գնամ: Մնամ են զույգերը՝ Ֆեդյան Մաշայի նետ, Աֆրեմովը Կատյայի հետ, օֆիցերը Դաշայի հետ: Երաժիշտը գրում է: Մի գնչու կիթառի վրա վալս է նվազում):

ՖԵԴՅԱ.— ՉԷ որ ես ամուսնացած եմ, իսկ խումբը քեզ թույլ չի տալիս։ Ուրա՞խ ես։

ՄԱՇԱ.— Իհարկե, ուրախ եմ։ Լավ հյուրեր որ լինում են, մենք էլ ուրախ ենք լինում։

ՖԵԴՅԱ.— Դու գիտե՞ս թե ով էր։

ՄԱՇԱ.— Լսել եմ ազգանունը։

ՖԵԴՅԱ.— Պատվական մարդ է։ Եկել էր ինձ տուն տանելու, կնոջս մոտ։ Կինս ինձ, հիմարիս, սիրում է, իսկ ես ահա թե ինչ եմ անում։

ՄԱՇԱ.— Ինչ, այդ լավ չէ։ Պետք է գնաք նրա մոտ։ Պետք է խղճաք նրան։

ՖԵԴՅԱ.— Կարծո՞ւմ ես, որ պետք է։ Իսկ ես կարծում եմ, որ պետք չէ։

ՄԱՇԱ.— Հայտնի բան է, որ չես սիրում, պետք էլ չի։

ՖԵԴՅԱ.— Իսկ դու ո՞րտեղից գիտես։

ՄԱՇԱ.— Երևի թե գիտեմ։

ՖԵԴՅԱ.— Դե, համբուրիր ինձ։ Чавалы մի անգամ էլ «Лен» ու շաբաշ։

(Սկսում են երգել):

ՖԵԴՅԱ.— Ախ, լավ է։ Միայն թե չզարթնես։ Այդպես էլ մեռնես։

ՎԱՐԱԳՈՒՅՐ