Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ II
Պատկեր I-ին
Առաջին գործողությունից հետո անցել է երկու շաբաթ: Լիզայի մոտ: Կարենինը և Աննա Պավլովնան նստած են սեղանատանը: Սաշան ներս է մտնում:
ՏԵՍԻԼ 1

ԿԱՐԵՆԻՆ.— Հը՛։

ՍԱՇԱ.— Բժիշկն ասաց, որ այժմ արդեն վտանգ չկա։ Միայն թե չմրսեցնենք։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Փառք աստծու, էդ էլ մի բան է։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկ Լիզան բոլորովին հալից ընկել է։

ՍԱՇԱ.— Նա ասում է, որ խաբուսիկ կրուպ է, թեթև տեսակի։ Ի՞նչ է այս (ցույց է տալիս կողովը):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Վիկտորն է բերել, խաղող է։

ԿԱՐԵՆԻՆ.— Չէի՞ք ցանկանա։

ՍԱՇԱ.— Հա, Լիզան սիրում է։ Նա շատ ջղային է դարձել։

ԿԱՐԵՆԻՆ.— Երկու գիշեր չքնել, չուտել։

ՍԱՇԱ (ժպտալով).— Ասենք դու էլ...

ԿԱՐԵՆԻՆ.— Իմ բանն ուրիշ է։

ՏԵՍԻԼ 2
Նույնք։ Դուրս են գալիս բժիշկը և Լիզան:

ԲԺԻՇԿ (ազդու կերպով).— Այդպես, այդպես։ Ամեն մի կես ժամից հետո փոխեցեք, եթե չի քնում։ Եթե քնած է մի