Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կյանք է ազատել, իսկ ես փող եմ տալիս։ Մի տեսակ անհաճո բան կա այստեղ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Տուր ես կտամ։ Ես գիտեմ ինչպես։ Վերցրու և տուր էլի՛։

ԲԺԻՇԿ (վեր է կենում և տալիս է դեղատոմսը): Այսպես այս փոշիները, պետք է ճաշի մի գդալ եփած ջրի մեջ լավ խառնել և (շարունակում է)...

(Կարենինը սեղանի մոտ թեյ է խմում: Առաջ են Աննա Պավլովնան և Սաշան):

ՍԱՇԱ.— Տեսնել չեմ կարող դրանց հարաբերությունները։ Լիզան կարծես թե սիրահարված է Կարենինի վրա։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ կա այդտեղ զարմանալու։

ՍԱՇԱ.— Զզվելի՜ է։

(Բժիշկը գնում է, ողջունելով ամենքին: Աննա Պավլովնան գնում է նրան ճանապարհ դնելու):
ՏԵՍԻԼ 3
Լիզա, Կարենին և Սաշա:

ԼԻԶԱ (Կարենինին).— Նա այնպե՜ս սիրե՜լի է այժմ։ Հենց որ լավ զգաց իրեն, իսկույն սկսեց ժպտալ և խոսել։ Ես կգնամ նրա մոտ։

ԿԱՐԵՆԻՆ.— Բայց թեյ խմեցեք, մի քիչ բան կերեք։

ԼԻԶԱ.— Այժմ ինձ ոչինչ հարկավոր չէ։ Այնպես լավ եմ զգում ինձ այսքան վախերից հետո (հեծկլտում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Այ, տեսնո՞ւմ եք, որքան թույլ եք։

ԼԻԶԱ.— Ես երջանիկ եմ։ Ուզո՞ւմ եք տեսնել նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Իհարկե։

ԼԻԶԱ.— Եկեք ինձ հետ։ (Գնում են):

ՏԵՍԻԼ 4
Սաշա և Աննա Պավլոովնա

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (վերադառնում է).— Ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել։ Այնպես փառավոր կերպով տվեցի, և նա էլ առավ։