Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՇԱ.— Զզվելի՜ է։ Լիզան Կարենինին ներս տարավ իր հետ մանկանոց։ Կարծես փեսացուն է կամ ամուսինը։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Քո ի՞նչ գործն է։ Ինչո՞ւ ես պռիկ-պռիկ գալիս։ Կամ գուցե ինքդ էիր ուզում նրա հետ ամուսնանալ։

ՍԱՇԱ.— Ե՞ս։ Այդ դագանակի հե՞տ։ Դե, ես ում հետ ուզում եք կամուսնանամ, բայց ոչ դրա հետ։ Ամենևին մտքովս էլ չի անցել։ Ես միայն զզվում եմ, որ Լիզան Ֆեդյայից հետո կարող է այդպես մտերմանալ մի օտար մարդու հետ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ո՞րտեղից է օտար — մանկական ընկերն է։

ՍԱՇԱ.— Բայց հո ես տեսնում եմ ժպիտներից, աչքերից, որ սիրահարված են։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ կա այդտեղ զարմանալու։ Մարդը կարեկցություն է ցույց տվել երեխայի հիվանդ ժամանակ, համակրել է, օգնել, և Լիզան էլ երախտագետ է։ Եվ բացի սրանից, ինչո՞ւ Լիզան չպիտի սիրի և ամուսնանա Վիկտորի հետ։

ՍԱՇԱ.— Այդ սարսափելի բան կլիներ։ Զզվելի՜։ Զզվելի՜։

ՏԵՍԻԼ 5
Կարենին և Լիզա մտնում են։

ԿԱՐԵՆԻՆ (ողջունում է և գնում):

ՍԱՇԱ (զայրացած դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 6
Աննա Պավլովնա և Լիզա:

ԼԻԶԱ (մորը).— Ի՞նչ է պատահել սրան։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Չգիտեմ, ճշմարիտ։

ԼԻԶԱ (լուռ հոգոց է հանում):

ՎԱՐԱԳՈՒՅՐ