Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պատկեր 2-րդ
Աֆրեմովի տունը, առանձնասենյակում: Գինի՝ բաժակների մեջ ածած: Հյուրեր:
ՏԵՍԻԼ 1
Աֆրեմով, Ֆեդյա, Ստախովիչ (մազակալած), Բատկեվիչ (սափրված), Կորոտկով (պոչ):

ԿՈՐՈՏԿՈՎ.— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ետ կմնա։ Լա-Բել-Բուլան առաջինն է Եվրոպայում։ Գրազ գանք։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Դե լավ, հա՜։ Դու հո գիտես, որ ոչ ոք չի հավատում քեզ և գրազ չի գա։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես քեզ ասում եմ՝ քո կարտուշը ետ կմնա։

ԱՖՐԵՄՈՎ.— Դե հերիք է կռվեք։ Ես ձեզ կհաշտեցնեմ։ Հարցրեք Ֆեդիային։ Նա ճշմարիտը կասի։

ՖԵԴՅԱ.— Երկու ձին էլ լավ են։ Բանը նստողի վրա է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Գուսևը սրիկա է։ Պետք է միայն սանձած պահել նրան։

ԿՈՐՈՏԿՈՎ (բղավում է).— Ո՜չ։

ՖԵԴՑԱ.— Դե, սպասեցեք, ես ձեզ կհաշտեցնեմ։ Դերբին ո՞վ վերցրեց։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես վերցրի, բայց պատահմունք էր։ Թե որ Կրակուսը չէր հիվանդանա։ Տես...

(Մտնում է լակեյը):
ՏԵՍԻԼ 2
Նույնք և լակեյ:

ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչ ես ուզում։

ԼԱԿԵՅ.— Մի կին է եկել, հարցնում է Ֆեոդոր Վասիլևիչին։

ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչպիսի կին է։ Դամա՞ է։

ԼԱԿԵՅ.— Չգիտեմ։ Միայն իսկական դամա է։

ԱՖՐԵՄՈՎ.— Ֆե՛դյա, քեզ մոտ դամա է եկել։

ՖԵԴՅԱ (վախեցած).— Ո՞վ է։

ԱՖՐԵՄՈՎ.— Չի իմանում, ով է։ (Լակեյին) հրավիրիր դահլիճ։