Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ո՛չ, նրա մասին մի խոսեք։ Բայց այս մի ինչ որ կախարդություն է։ Նրան կարծես փոխել են։ Դուք հո գիտեք — ես այն կնոջ մոտ էի։ Գնացի, տանը չէր, այցետոմս թողի։ Elle m'a foit demander quand je pourrai la rccevoir[1]։ Եվ այժմ (նայում է ժամացույցին), ժամը 2-ին, ուրեմն իսկույն, պետք է գա։ Ես խոստացա Վիկտորին, որ կընդունեմ, բայց հասկանո՞ւմ եք դրությունս։ Ինքս ինձ կորցրել եմ։ Եվ ըստ հին սովորության խնդրեցի ձեզ, որ գաք։ Ինձ հարկավոր է ձեր օգնությունը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Շնորհակալ եմ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լավ հասկացեք ինձ. այդ կնոջ այս այցելությունը վճռում է ամբողջ գործը, Վիկտորի վիճակը։ Ես պետք է կամ չհամաձայնեմ, բայց... ինչպես կարող եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք ամենևի՞ն չեք ճանաչում այդ կնոջը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Երբեք չեմ տեսել։ Բայց վախենում եմ նրանից։ Լավ կինը չի համաձայնի թողնել ամուսնուն և լավ մարդուն։ Չէ որ Ֆեոդրը Վիկտորի ընկերն է և եղել է մեր տանը։ Նա շատ սիրելի էր։ Ասենք ի՛նչ տեսակ էլ որ լինի։ Quels que soient les torts qu’il a eus vis-à vis d’elle[2]. չի կարելի թողնել ամուսնուն։ Պետք է տանել սեփական խաչը։ Ես մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է Վիկտորն իր համոզումներով համաձայնել ամուսնանալ բաժանված կնոջ հետ։ Քանի՜ անգամ վերջերս ինձ մոտ տաք-տաք վիճաբանել է Սպիցինի հետ, ապացուցելով, որ ապահարզանը չի համապատասխանում իսկական քրիստոնեությանը, և այժմ ինքն է այդ բանն անում. Si elle a pu le charmer a un tel point...[3]։ Ես վախենում եմ այդ կնոջից։ Սակայն ես ձեզ կանչել եմ, որ լսեմ ձեզ, իսկ ամբողջ միայն ես եմ խոսում։ Ի՞նչ եք կարծում դուք։ Ասացեք։ Ձեր

  1. Նա ինձ հարցրել էր, թե չե՞մ կարող արդյոք ընդունել իրեն։
  2. Ինչ մեղք էլ նա գործած լինի կնոջ դեմ։
  3. Եթե այդ կինը կարողացել է հմայել նրան այդ աստիճան...