Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծիքով ի՞նչ պիտի անենք։ Դուք խոսե՞լ եք Վիկտորի հետ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես խոսել եմ նրա հետ։ Եվ կարծում եմ, որ նա սիրում է այդ կնոջը, սովորել է սիրել այդպես. այդ սերն այդպիսի իշխանություն է ձեռք բերել նրա վրա, իսկ նա դանդաղորեն, բայց հաստատապես ընդունող մարդ է։ Մի բան, որ մտավ նրա սիրտը, այլևս դուրս չի գա։ Եվ նա չի սիրի ոչ-ոքի բացի այդ կնոջից, և առանց այդ կնոջ և ուրիշ կնոջ հետ բախտավոր լինել չի կարող։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բայց Վարյա Կազանցևան ի՜նչպես կուզեր ամուսնանալ նրա հետ։ Եվ ի՜նչպիսի աղջիկ, ի՜նչպես սիրում է...

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (ժպտալով).— C‘est compter sans son hôte[1]։ Այս բանն այժմ բոլորովին անիրագործելի է։ Եվ ես կարծում եմ ավելի լավ է հնազանդվել և օգնել նրան, որ ամուսնանա։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բաժանված կնոջ հետ, որպեսզի հանդիպի՞ իր կնոջ ամուսնուն։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչպես դուք կարողանում եք հանգիստ խոսել այդ մասին։ Մի՞թե մայրը կարող է ցանկանալ, որ այդպիսի մի կին իր միակ որդու կինը դառնա և այն էլ այդպիսի մի որդու։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ի՞նչ անենք, սիրելի բարեկամ։ Իհարկե, ավելի լավ է ամուսնանալ այն աղջկա հետ, որին դուք ճանաչում եք, սիրում եք... Բայց քանի որ այդ չի կարելի... Եվ հետո, եթե նա ամուսնանար մի գնչուհու կամ աստված գիտե ում հետ... Իսկ Լիզա Պրոտասովան շատ լավ, սիրելի կին է։ Ես եղբորս աղջկանից՝ Նելլիից եմ ճանաչում նրան, խոնարհ, բարի, սիրող և բարոյական կին է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բարոյական կին, որը վճռում է թողնել ամուսնուն։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք անճանաչելի եք դարձել։ Դուք բարի չեք, դուք խստասիրտ եք։ Նրա ամուսինը մեկն

  1. Իրենից անկախ պատճառները հաշվի չառնել։