Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ 5
Աննա Դմիտրիևնա, իշխան Աբրեզկով, Կարենին և լակեյ (մտնում է)։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ահա և նա։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես կգնամ։

ԼԱԿԵՅ.— Ելիզավեաա Անդրնևնա Պրոտասովա։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես գնում եմ։ Մամա՛, խնդրում եմ (դուրս է գնում):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (նույնպես վեր է կենում):

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ներս հրավիրեցեք։ (Իշխան Աբրեզկովին): Ոչ, դուք մնացեք։

ՏԵՍԻԼ 6
Աննա Դմիտրիևնա և իշխան Աբրեզկով:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կարծում եմ, ձեզ համար ավելի լավ է tête-à tête[1]:

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ոչ, ես վախենում եմ։ (Այս ու այն կողմն է ընկնում): Եթե ես կամենամ նրա հետ tête-à tête մնալ, ես գլխով նշան կանեմ։ Ça derendra...[2]։ Այլապես նրա հետ որ մենակ մնամ, կկաշկանդվեմ։ Այն ժամանակ ես այսպես կանեմ ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կհասկանամ։ Ես հավատացած եմ, որ նա դուր կգա ձեզ։ Միայն արդարամիտ եղեք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՜նչպես դուք՝ ամենքդ էլ դեմ եք ինձ։

ՏԵՍԻԼ 7
Նույնք։ Մտնում է Լիզան գլխարկով, այցելության հագուստով։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ (ոտքի կանգնելով).— Ես ցավում էի, որ ձեզ տանը չգտա, բայց ահա դուք այնքան բարի եք, որ ինքներդ եք եկել։

ԼԻԶԱ.— Ես ամենևին չէի սպասում։ Ես այնքան շնորհակալ եմ ձեզնից, որ դուք ցանկացել եք ինձ տեսնել։

  1. Առանձին։
  2. Այս բանը կախված է։