Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել, քանի որ նա ասում է, թե չի ուզում ապրել առանց ինձ։ Ես ասում էի՝ բարեկամ լինենք, բայց գնացեք ձեզ համար եղեք բախտավոր, մի կապեք ձեր մաքուր կյանքն իմ դժբախտ կյանքի հետ։ Չի ուզում։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այժմ չի ուզում։

ԼԻԶԱ․— Հորդորեք նրան, որ թողնի ինձ։ Իսկ ես համաձայն եմ։ Ես սիրում եմ նրան ոչ թե իմ, այլ իր բախտավորության համար։ Միայն օգնեցեք ինձ, մի ատեք ինձ։ Թող միասին, սիրելով, որոնենք նրա բաբիքը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այո, ես սիրեցի ձեզ (համբուրում է նրան: Լիզան լալիս է): Բայց և այնպես, բայց և այնպես այս սարսափելի է։ Եթե նա ձեզ սիրեր այն ժամանակ, երբ դուք դեռևս չէիք ամուսնացել...

ԼԻԶԱ․— Նա ասում է, որ այն ժամանակ սիրեց, բայց չէր ուզում խանգարել ընկերոջ բախտավորությունը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՜խ, ինչքան ծանր է այս ամենը։ Բայց և այնպես սիրենք միմյանց, և աստված կօգնի մեզ գտնելու այն, ինչ որ ուզում ենք։

ՏԵՍԻԼ 9

Նույնք և Կարենին:

ԿԱՐԵՆԻՆ (մտնելով).— Մամա՛, սիրելիս։ Ես ամեն բան լսեցի։ Ես սպասում էի այդ, դուք սիրեցիք նրան։ Եվ ամեն բան լավ կլինի։

ԼԻԶԱ.— Ինչքան ցավում եմ, որ դուք ամեն բան լսել եք։ Ես չէի խոսի...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այնուամենայնիվ, ոչինչ չի վճռված։ Մի բան միայն կարող եմ ասել, որ՝ եթե այս բոլոր ծանր հանգամանքները չլինեին, ես ուրախ կլինեի (համբուրում է Լիզային):

ԿԱՐԵՆԻՆ.— Խնդրում եմ, միայն մի փոխվեք։

ՎԱՐԱԳՈՒՅՐ