Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԵԴՅԱ (մոտենում է և գրկում նրան).— Մա՜շա։ Ինչո՞ւ ես լալիս։ Բավական է։ Ապրել պետք է և ոչ թե լալ։ Լացը քեզ չի էլ սազում։ Սիրունիկդ իմ։

ՄԱՇԱ.— Սիրո՞ւմ ես։

ՖԵԴՅԱ.— Բայց էլ ում պիտի սիրեմ։

ՄԱՇԱ.— Միայն ինձ։ Դե, կարդա, ինչ ես գրել։

ՖԵԴՅԱ.— Կձանձրանաս։

ՄԱՇԱ.— Թե որ դու ես գրել, լավ բան կլինի։

ՖԵԴՅԱ.— Դե, լսիր։ (Կարդում է): «Ուշ աշնանը ես ու ընկերս խոսք տվինք հանդիպելու իրար Մուրգինյան հրապարակի մոտ։ Այդ հրապարակը մի ամուր կղզի էր ուժեղ պատնեշներով։ Միգապատ, տաք, խաղաղ օր էր։ Մշուշ...»

ՏԵՍԻԼ 3

Ֆեդյա և Մաշա: Դռնից մտնում են ծեր գնչու Իվան Մակարովիչ և պառավ գնչուհի Նաստասյա Իվանովնա — Մաշայի ծնողները:

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ (սպառնագին մոտենալով աղջկան).— Այստեղ ես, անիծված մաքի։ Հարգանքս աղային։ (Աղջկան): Այդ ի՞նչ ես անում դու մեզ։ Հը՞։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ (Ֆեդյային).— Լավ չես անում, աղա։ Աղջկանս փչացնում ես։ Օ՜հ, լավ չէ, փիս բան ես անում։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ.— Ծածկիր աղլուխդ, մա՛րշ այս րոպեիս։ Փա՜խել է, ի՞նչ պիտի ասեմ խմբին։ Անառակութլուն ես անում դառ ու դատարկ մարդու հետ։ Սրանից ի՞նչ կարելի է վերցնել։

ՄԱՇԱ.— Ես անառակություն չեմ անում։ Այլ սիրում եմ աղային, և ուրիշ ոչինչ։ Խմբից ես չեմ հեռանում, կերգեմ, իսկ ինչ որ...

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Մեկ էլ բան ասա մազերդ կքաղեմ։ Ա՜ննամուս։ Ո՞վ է այդպես արել։ Ոչ հայրդ, ոչ մայրդ, ոչ մորաքույրդ։ Փիս բան ես անում, աղա։ Մենք քեզ սիրում էինք, քանի անգամ ձրի երգել ենք, խղճացել ենք քեզ։ Իսկ դու ի՞նչ արիր։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ.— Փչացրիր անմեղ տեղը մեր միս ու արյուն, մեր միակ, աչքի լույս, բրիլիանտի նման,