Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այսպես, ահա, Վիկտոր Կարենինը, մանավանդ նրա մայրը, խնդրեցին ինձ իմանալ ձեզնից ձեր մտադրությունները։

ՖԵԴՅԱ (տաքանալով).— Ի՞նչ մտադրություններ։ Ո՛չ մի՛։ Ես նրան կատարյալ ազատություն եմ տալիս։ Այս քիչ է. երբեք չեմ խանգարի նրա հանգստությունը։ Ես գիտեմ, որ նա սիրում է Վիկտոր Կարենինին։ Թող սիրի։ Վիկտորին ես համարում եմ խիստ ձանձրալի, բայց խիստ լավ, ազնիվ մարդ, և կարծում եմ, որ կինս նրա հետ (ինչպես այդ ասվում է սովորաբար) բախտավոր կլինի։ Եվ... que le bon pien les benisse[1]. Այս է բոլորը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Այո, բայց մենք...

ՖԵԴՅԱ (խոսքը կտրելով).— Չկարծեք, թե ես մի մազաչափ անգամ խանդի զգացում եմ ունեցել։ Եթե ես Վիկտորի մասին ասացի, որ նա ձանձրալի է, ապա այդ խոսքը ետ եմ առնում։ Նա շատ լավ, ազնիվ, բարոյական մարդ է, գրեթե իմ հակապատկերը։ Եվ նա սիրել է կնոջս մանկությունից։ Գուցե կինս էլ սիրում էր նրան, երբ ամուսնացավ ինձ հետ։ Այսպիսի բան պատահում է։ Ամենալավ սերն այն է, որի մասին ոչինչ չգիտես։ Կինս, ես կարծում եմ, միշտ սիրել է։ Բայց, իբրև ազնիվ կին, նույնիսկ իրեն չի խոստովանել այդ։ Բայց այո... ինչ որ ստվեր կար մեր ընտանեկան կյանքի վրա։ Ասենք, ինչ եմ խոստովանություն անում ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Խնդրում եմ, արեք։ Հավատացեք, որ ձեզ մոտ գալով ես ուզում եմ կատարելապես հասկանալ այդ հարաբերությունները, և ինձ համար ա՛յդ է ամենից կարևորը։ Ես հասկանում եմ ձեզ։ Հասկանում եմ, որ այդ ստվերները, ինչպես շատ գեղեցիկ ասացիք դուք, կարող էր լինել։

ՖԵԴՅԱ.— Եվ կար, և, գուցե, այդ պատճառով էր, որ ես չէի կարողանում գոհ մնալ ընտանեկան այն կյանքից, որ կինս տալիս էր ինձ, ուստի ինչ որ բան էի որոնում և գայթակղվում։ Սակայն, ես կարծես թե ուզում եմ ինքս ինձ արդարացնել։ Ես համարձակորեն ասում եմ, վատ ամուսին

  1. Թող աստված նրանց օրհնի։