Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ IV

Պատկեր 1-ին

Պանդոկում: Առանձին կաբինետ։ Սպասավորը առաջնորդում է Ֆեդյային և Իվան Պետրովիչ Ալեքսանդրովին:

ՏԵՍԻԼ 1

Ֆեդյա, Իվան Պետրովիչ և սպասավոր:

ՍՊԱՍԱՎՈՐ.— Այստեղ համեցեք։ Այստեղ ոչ-ոք չի անհանգստացնի, իսկ թուղթը իսկույն կբերեմ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Պրոտասով։ Ես կմտնեմ։

ՖԵԴՅԱ (լուրջ).— Խնդրեմ, մտիր, բայց ես զբաղված եմ և... Ուզում ես մտիր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Դու ուզում ես պատասխանե՞լ նրանց պահանջներին։ Ես քեզ կասեմ ինչպես պատասխանես։ Ես այդպես չէի անի։ Ես միշտ շիտակն եմ ասում և գործում եմ վճռապես (Սպասավորին).- Մի շիշ շամպայն։ (Սպասավորը դուրս է գնում)։

ՏԵՍԻԼ 2

Ֆեդյա և Իվան Պետրովիչ։ (Ֆեյդան հանում է ատրճանակը և դնում է սեղանի վրա):

ՖԵԴՅԱ.— Սպասիր մի քիչ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Թե ի՞նչ։ Որ ուզում ես ինքնասպանություն գործել։ Կարելի է։ Կարելի է։ Ես քեզ հասկանում