Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՇԱ.— Շատ էլ լավ կլինի։ Գնացել ես լողալու, շորերդ մնացել են ափին։ Գրպանումդ գտել են թղթապանակդ և այս նամակը։

ՖԵԴՅԱ.— Լավ, հետո՞։

ՄԱՇԱ.— Հետո՞։ Հետո կհեռանանք ու կապրենք փառավորապես։

ՏԵՍԻԼ 6

Նույնք և մտնում է Իվան Պետրովիչը:

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ա՛յ քեզ բա՜ն։ Իսկ ատրճանակը։ Ես կվերցնեմ։

ՄԱՇԱ.— Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, իսկ մենք գնում ենք։

ՎԱՐԱԳՈՒՅՐ


Պատկեր 2-րդ

Հյուրասենյակ Պրոտասովայի տանը:

ՏԵՍԻԼ 1

Կարենին, Լիզա:

ԿԱՐԵՆԻՆ.— Նա այնքան որոշակի խոստացավ, որ հավատացած եմ, թե կկատարի իր խոստումը։

ԼԻԶԱ.— Խիղճս տանջում է ինձ, բայց պիտի ասեմ, որ այն, ինչ որ իմացա այն գնչուհու մասին, բոլորովին ազատեց ինձ։ Մի՛ կարծիր, թե այս խանդ է։ Խանդ չէ այս, այլ ազատագրում։ Դե, ի՞նչպես ասեմ ձեզ...

ԿԱՐԵՆԻՆ.— Դարձյա՜լ ձեզ։

ԼԻԶԱ (Ժպտալով)․— Քեզ։ Դե մի՛ խանգարեք, մի՛ խանգարիր ինձ ասելու այն, ինչ որ զգում եմ։ Ինձ ամենից ավելի տանջողն այն էր, որ զգում էի, թե սիրում եմ երկու մարդու։ Իսկ այդ նշանակում է, որ ես անբարոյական կին եմ։

ԿԱՐԵՆԻՆ.— Դու անբարոյական կի՜ն։

ԼԻԶԱ․— Բայց երբ իմացա, որ նա ուրիշ կին ունի, հետևաբար ես պետք չեմ նրան, ազատվեցի և զգացի, որ,