Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Գրպանից հանում է մի նամակ և տալիս): Գնացի նրա բնակարանը։ Ասացին ճաշարանումն է։ Գնացի։ Այն ժամանակ Ֆեոդոր Վասիլևիչն ասաց, որ մի ժամից հետո գնում և պատասխանը կստանամ։ Գնացի և ահա...

ԿԱՐԵՆԻՆ.— Մի՞թե նորից հետաձգում է, խոսքը ետ է առնում։ Չէ, այս պարզապես լավ չէ։ Որքա՛ն նա ընկել է։

ԼԻԶԱ․— Դե, մի կարդա՛, տեսնենք ինչ է գրում։

ԿԱՐԵՆԻՆ (բաց է անում նամակը):

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Ես հարկավոր չե՞մ ձեզ։

ԿԱՐԵՆԻՆ․— Հա, չէ՛, ցտեսություն։ Շնորհակալ եմ (Կանգ է առնում, կարդալով զարմացած: Վոզնեսենսկին դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 5

Կարենին և Լիզա:

ԼԻԶԱ.— Ի՞նչ, ի՞նչ է գրում։

ԿԱՐԵՆԻՆ.— Այս սարսափելի՜ է։

ԼԻԶԱ (վրա է ընկնում նամակին).— Կարդա՛։

ԿԱՐԵՆԻՆ (կարդում է).— «Լիզա և Վիկտոր, դիմում եմ ձեզ երկուսիդ էլ։ Չեմ ուզում սուտ ասել, անվանելով ձեզ սիրելի կամ թանկագին։ Չեմ կարող զսպել դառնության և հանդիմանության զգացումս։ Հանդիմանում եմ ինքս ինձ, բայց և այնպես տանջվում եմ, որ մտածում եմ ձեր մասին, ձեր սիրո մասին, ձեր բախտավորության մասին։ Ամեն բան գիտեմ։ Գիտեմ, որ, չնայելով ամուսին եմ, ես մի շարք պատահականություններից ստիպված խանգարել եմ ձեզ։ Sést moi, qui súis l’intrus[1]։ Բայց և այնպես չեմ կարողանում զսպել ինձ, որ դառնություն ու սառնություն չզգամ դեպի ձեզ։ Տեսականորեն սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, մանավանդ Լիզային, Լիզանկային, բայց իրապես ավելի քան սառն եմ։ Գիտեմ, որ ես արդարացի չեմ, և չեմ կարողանում փոխվել»։

  1. Ես միջանկյալ եմ։