Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապրում եմ ու խմում։ Երեկ անցա նրանց տան մոտով։ Պատուհաններից ճրագ էր երևում, վարագույրի վրայով ինչ-որ ստվեր անցավ։ Ու երբեմն վատ եմ դառնում, երբեմն էլ կարևորություն չեմ տալիս։ Վատ եմ դառնում, երբ փող չեմ ունենում... (Խմում է):

ԱՐՏԵՄԻԵՎ (մոտենում է).— Դե, արդեն ներողություն կանեք, լսեցի ձեր պատմությունը։ Շատ լավ և, որ գլխավորն է, օգտակար պատմություն է։ Դուք ասում եք, թե վատ է, երբ փող չկա։ Դրանից էլ վատ բան չկա։ Իսկ դուք ձեր դրության մեջ միշտ փող պիտի ունենաք։ Չէ որ դուք դիակ եք։ Լավ։

ՖԵԴՅԱ.— Ներեցե՛ք։ Ձեզ չէի պատմում և չեմ ուզում ձեր խորհուրդները։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Իսկ ես ուզում եմ այդ խորհուրդները տալ ձեզ։ Դուք դիակ եք, իսկ եթե կենդանանաք, այն ժամանակ ի՞նչ պիտի անեն նրանք,— ձեր ամուսինն ու այն պարոնը, որոնք բարոր վիճակի մեջ են։ Նրանք կրկնամուսիններ են և ամենալավ դեպքում կաքսորվեն ոչ շատ հեռավոր տեղեր։ Ուրեմն, ինչո՞ւ դուք առանց փողի պիտի մնաք։

ՖԵԴՅԱ.— Խնդրում եմ, ազատ թողեք ինձ։

ԱՐՏԵՄԻԵՎ.— միայն գրեցեք նամակ։ Ուզում եք ես ինքս գրեմ։ Միայն տվեք հասցեն, իսկ դուք շնորհակալ կլինեք ինձնից։

ՖԵԴՅԱ.— Կորեք, ես ձեզ ասում եմ։ Ես ձեզ ոչինչ չասացի։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Ո՛չ, ասացիք։ Այ, սա վկա է։ Սպասավորը լսեց, որ ասացիք, թե դո՛ւք դիակ են։

ԱՊԱՍԱՎՈՐ.— Մենք ոչինչ չգիտենք։

ՖԵԴՅԱ.— Սրիկա։

ԱՐՏԵՄԻԵՎ․— Ե՞ս եմ սրիկա։ Է՛յ, գորոդովո՛յ։ Արձանագրություն կազմել։

ՖԵԴՅԱ (վեր է կենում, որ գնա, Արտեմիևը բռնում է նրան):

(Ներս է մտնում քաղաքապահ ոստիկան)։

ՎԱՐԱԳՈՒՅՐ