Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պաակեր 2-րդ

Գործողությանը կատարվում է գյուղում, պատատուկով ծածկված դարավանդում:

ՏԵՍԻԼ 1

Աննա Դմիտրիևնա Կարենինա, Լիզա՝ հղի, դայակ՝ երեխայի հետ։

ԼԻԶԱ․— Այժմ արդեն գալիս է կայարանից։

ԵՐԵԽԱ.— Ո՞վ է գալիս։

ԼԻԶԱ․— Հայրիկը։

ԵՐԵԽԱ.— Հայրիկը գալիս է կայարանից։

ԼԻԶԱ․ - C‘est èlonnant comme il l‘aime, tout-à-fait comme son père[1].

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Tant mieux. Be souvient-il de son père véritable?[2]

ԼԻԶԱ (հոգոց է հանում).— Չեմ հայտնում։ Մտածում եմ, ինչո՞ւ վախեցնեմ։ Իսկ հետո մտածում եմ, որ պետք է հայտնել։ Դո՞ւք ինչ եք կարծում, maman.

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես կարծում եմ, Լիզա, որ այդ զգացմունքից է կախված, և եթե դու անձնատուր լինես զգացմունքիդ, սիրտդ կթելադրի քեզ, թե ի՛նչ և ե՛րբ պիտի ասես։ Զարմանալի է, թե ինչպես մահը հաշտեցնում է։ Խոստովանում եմ, կար ժամանակ, որ նա, Ֆեդյան, չէ որ ես նրան երեխայությունից էի ճանաչում,— դուր չէր գալիս ինձ, բայց այժմ նա աչքիս առաջն է գալիս միայն իբրև մի սիրելի պատանի, Վիկտորի ընկերը և այնպիսի մի ջերմեռանդ մարդ, որ թեև ապօրինի, թեև ոչ կրոնական կերպով, բայց զոհեց իր անձը նրա՛նց համար, ում սիրում էր։ On aura beau dire l‘action est belle...[3] Հույս ունեմ Վիկտորը չի մոռանա բուրդը բերել, իսկույն կհատնի բոլորը (գործում է):

ԼԻԶԱ.— Ահա գալիս է։ (Լսվում են կառքի անիվների

  1. Զարմանալի է, թե ինչպես սիրում է նրան, կարծես հայրը լինի։
  2. Ավելի լավ։ Հիշո՞ւմ է նա արդյոք իր իսկական հորը։
  3. Ինչ էլ որ ասեն, արածը գեղեցիկ է։