Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ-մեկ հանում է): Այս բուրդը, այս օդեկոլոն, այս էլ նամակներ, այս էլ ծրար պետական կնիքով քո անունով (տալիս է կնոջը): Դե, Աննա Պավլովնա, եթե կկամենայիք լվացվել, համեցեք գնանք։ Ես էլ պետք է մաքրվեմ, թե չէ, որտեղ որ է պիտի ճաշենք։ Լիզա, ներքևի անկյան սենյակն ենք տալիս, չէ՞, Աննա Պավլովնային։

(Լիզան, գունատված, դողացող ձեռքերով բռնած է թուղթը և կարդում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Ի՞նչ պատահեց քեզ։ Լի՛զա, ի՞նչ է գրած այդտեղ։

ԼԻԶԱ.— Նա կենդանի՜ է։ Աստված իմ։ Ե՞րբ պիտի ազատի՜ ինձ։ Վիկտո՛ր։ Այս ի՞նչ է։ (Հեկեկում է):

ԿԱՐԵՆԻՆ (առնում է նամակը և կարդում).— Այս սարսափելի՜ է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՞նչ։ Դա ասա, էլի։

ԿԱՐԵՆԻՆ.— Այս սարսափելի է։ Նա կենդանի է։ Եվ Լիզան երկու ամուսին ունի, ես էլ ոճրագործ եմ։ Թող, թուղթը դատական քննչից է, նա պահանջում է, որ Լիզան գնա իր մոտ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՜նչ սարսափելի մարդ է եղել... Ինչո՞ւ է արել այդ։

ԿԱՐԵՆԻՆ.— Բոլորը սո՜ւտ է, սո՜ւտ։

ԼԻԶԱ.— Օ՜, ո՛րքան ատում եմ նրան։ Չեմ իմանում ինչ եմ ասում...

(Հեռանում է արտասվելով: Կարենինը գնում է նրա ետևից):

ՏԵՍԻԼ 3

Աննա Դմիտրիևնա և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Բայց ի՞նչպես է նա կենդանի մնացել։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես միայն այն գիտեմ, որ հենց որ Վիկտո՛րը շոշափեց այս աշխարհի ցեխը... պիտի խրեին նրան։ Ու խրեցին։ Բոլորը խաբեբայությո՜ւն է, բոլորը սո՜ւտ է։

ՎԱՐԱԳՈՒՅՐ