Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ VI

Պատկեր 1-ին

Դատական քննիչի սենյակը: Դատական քննիչը նստած է սեղանի մոտ՝ խոսում է Մելնիկովի հետ: Կողքին գործավարը թղթեր է նայում:

ՏԵՍԻԼ 1

Դատական քննիչ, Մելնիկով, գործավար:

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այդ բանը ես երբեք չեմ ասել նրան։ Ինքն է հնարել, և հետո ինձ է հանդիմանում։

ՄԵԼՆԻԿՈՎ․— Չի հանդիմանում, այլ նեղացած է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դե, լավ, կգամ ճաշելու։ Իսկ այժմ մի շատ հետաքրքրական գործ կա։ Ներս հրավիրեցեք։ (Կողքից գործավարը ջոկում է թղթերը):

ԳՈՐԾԱՎԱՐ․— Երկուսին է՞լ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ (վերջացնում է ծխելը և ծխախոտը թաքցնելով).— Ո՛չ, մենակ տիկին Կարենինային կամ, ավելի ճիշտը, ըստ առաջին ամուսնու՝ Պրոտասովային։

ՄԵԼՆԻԿՈՎ (գնալով).— Ա՜, այդ Կարենինան է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Այո։ Կեղտո՛տ գործ է։ Ասենք, նոր եմ սկսում քննությունը, բայց լավ չէ։ Դե՛, ցտեսություն։ (Մելնիկովը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 2

Դատական քննիչ, գործավար և Լիզա (վուալով, սև հագուստով, մտնում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խոնարհաբար խնդրում եմ (ցույց տալով աթոռը): Հավատացեք, շատ ցավում եմ, որ հարկադրված