Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ հարցումներ անելու ձեզ, բայց այդ բանն անհրաժեշտ է... Խնդրեմ, հանգստացեք և իմացած եղեք, որ կարող եք չպատասխանել հարցումներիս։ Միայն իմ կարծիքս այն է, որ ձեզ համար ինչպես և ամենքի համար, ամենից լավը ճշմարտությունն է։ Միշտ ավելի լավ և ավելի գործնական։

ԼԻԶԱ․— Ես թաքցնելու ոչինչ չունեմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այսպես ուրեմն (նայում է թղթին): Ձեր անունը, կոչումը, դավանությունը — այս բոլորը ես գրել եմ — այսպե՞ս։

ԼԻԶԱ․— Այո՛։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դուք մեղադրվում եք այն բանի համար, որ իմանալով, որ ձեր ամուսինը կենդանի է, ամուսնացել եք ուրիշի հետ։

ԼԻԶԱ․— Ես չգիտեի։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Եվ մեկ էլ այն բանի համար, որ դուք, փողով կաշառելով ձեր ամուսնուն, հորդորել եք նրան կեղծիք կատարել, այսինքն անձնասպանության պես մի բան, որպեսզի ազատվեք նրանից։

ԼԻԶԱ․— Այդ բոլորը ճիշտ չէ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այսպես, ուրեմն թույլ տվեք մի քանի հարցումներ անեմ։ Ուղարկե՞լ եք դուք նրան անցյալ տարվա հուլիսին 1.200 ռուբլի։

ԼԻԶԱ․— Այդ փողը նրանն էր։ Ստացված էր նրա իրեղենները ծախելուց։ Եվ այն ժամանակ, երբ ես բաժանվեցի նրանից և ապահարզան էի սպասում, այդ փողն ուղարկեցի նրան։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այդպե՛ս։ Շատ լա՛վ։ Այդ փողն ուղարկված է հուլիսի 17-ին, այսինքն նրա անհայտանալուց երկու օր առաջ։

ԼԻԶԱ․— Կարծեմ, որ հուլիսի 17-ին։ Չեմ հիշում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Իսկ ինչո՞ւ այդ միևնույն ժամանակ կոնսիստորիային այլևս չէր ներկայացված ապահարզանի խնդրագիրը և փաստաբանն էլ արձակված էր։

ԼԻԶԱ․— Չգիտեմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Լավ։ Իսկ երբ ոստիկանությունը