Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեք մարդ — ես, նա և այն մեկը։ Նրանց միջև բարդ հարաբերություններ կան — բարվո կռիվ լարի դեմ, հոգեկան այնպիսի մի կռիվ, որի մասին դուք գաղափար չունեք։ Այդ կռիվը վերջանում է մի որոշ բանով, որ ամեն բան լուծում է։ Ամենքը հանգստացած են։ Նրանք բախտավոր են, սիրում են իմ հիշատակը։ Իմ անկման մեջ ես բախտավոր եմ նրանով, որ արել եմ ա՛յն, ինչ որ պետք է, որ ես, անպիտանս, հեռացել եմ կյանքից, որպեսզի չխանգարեմ նրանց, որոնք լի են կյանքով և լավ մարդիկ են։ Եվ մենք ամենքս ապրում ենք։ Հանկարծ գալիս է սրիկայի մեկը, մի շանտաժիստ և պահանջում է, որ ես մասնակցեմ շանտաժի։ Ես վռնդում եմ նրան։ Նա գալիս է ձեզ մոտ, արդարադատության համար մարտնչողիդ մոտ, բարոյականությունը պահպանողիդ մոտ։ Եվ դուք, որ ամսի 20-ին փող եք ստանում կեղտոտ բաների համար, հանում եք համազգեստը և թեթև սրտով ուռչում-փքվում եք նրանց վրա, այն մարդկանց վրա, որոնց ճկույթին էլ չարժեք, որոնք իրենց նախասենյակն անգամ ներս չեն թողնի ձեզ։ Բայց դուք հասել եք և ուրախ եք, որ...

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ես ձեզ դուրս կանեմ։

ՖԵԴՅԱ.— Ես ոչ ոքից չեմ վախենում, որովհետև ես դիակ եմ, և ինձ ոչինչ չեք կարող անել, չկա այնպիսի մի դրություն, որ վատ լինի իմից։ Դե դուրս արեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Իսկույն, արձանագրությունը ստորագրեցեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Մենք կարո՞ղ ենք գնալ։

ՖԵԴՅԱ.— Եվ որքա՜ն ծիծաղելի կլինեիք դուք, եթե այդքան գարշելի չլինեիք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Դո՛ւրս տարեք սրան։ Ես ձերբակալում եմ ձեզ։

ՖԵԴՅԱ (Կարենինին և Լիզային).— Ուրեմն ներեցեք։

ԿԱՐԵՆԻՆ (մոտենում է և ձեռք տալիս).— Երևի, այսպես պիտի լիներ...

(Լիզան անցնում է: Ֆեդյան խոնարհ գլուխ է տալիս):

ՎԱՐԱԳՈՒՅՐ