Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

Նույնք և իշխան Աբրեզկով։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Թույլ տվեք իմանալ, ի՞նչ դրության մեջ է գործը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Փաստաբաններն են խոսում։ Խոսում է Պետրուշինը։ (Դարձյալ ծափեր):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ մեղադրյալներն ի՞նչպես են պահում իրենց։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Մեծ արժանապատվությամբ, մանավանդ Կարենինը և Ելիզավետա Անդրեևնան։ Նրա՛նց չեն դատում, այլ նրա՛նք են դատում հասարակությանը։ Այդ զգացվում է։ Այս թեմայի շուրջն էլ խոսում է Պետրուշինը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ Պրոտա՞սովը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Սարսափելի հուզված է։ Ամբողջովին դողում է մի տեսակ, բայց այս հասկանալի է, եթե ի նկատի ունենանք նրա վարած կյանքը։ Բայց ինչ-որ ուրիշ տեսակ է հուզված, մի քանի անգամ ընդհատեց, թե դատախազին և թե փաստաբաններին։ Ինչ-որ առանձին հուզման մեջ է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ հետևանքն ի՞նչ կլինի, ձեր կարծիքով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Դժվար է ասել, երդվյալների կազմը խառն է։ Համենայն դեպս կանխամտածում չեն ընդունի, բայց և այնպես... (Դուրս է գալիս մի ինչ-որ պարոն: Իշխան Աբրեզկովը գնում է դեպի դուռը): Ուզում եք մտնե՞լ։

ԻՇԽԱՆ ԱԲԲԵԶԿՈՎ.— Այո՛, կուզեի։

ԵՐԻՏԱՍԱԲԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Դուք իշխան Աբրեզկովն եք, չէ՞։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այո՛։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ (թղթատարին).— Թողեք։ Մտնեք թե չէ, ձախ կողմը ազատ աթոռ կա։ (Թղթատարը ներս է թողնում իշխան Աբրեզկովին: Դուռը բացվում է, և երևում է խոսող փաստաբանը):