Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՖԵԴՅԱ.— Եվ ուրիշ վճիռ չի՞ կարող լինել։

ՊԵՏՐՈՒՇԻՆ (գնալով).— Ուրի՛շ ո՛չ մի։

ՏԵՍԻԼ 9

Նույնք, բացի Պետրուշինից, դատական պաշտոնյա:

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ.— Անցե՛ք, անցե՛ք, մի՛ կանգնեք միջանցքում։

ՖԵԴՅԱ.— Իսկույն: (Հանում է ատրճանակը և կրակում է իր կրծքին: Ընկնում է: Ամենքը վազում են դեպի նա): Վնաս չունի, կարծեմ, լավ է։ Լիզայի՜ն...

ՏԵՍԻԼ 10

Բոլոր դռներից դուրս են վազում հանդիսականներ, դատավորներ, մեղադրյալներ, վկաներ: Ամենի առջևը Լիզան: Ետևը Մաշան, Կարենինը, Իվան Պետրովիչը և իշխան Աբրեզկովը:

ԼԻԶԱ.— Այդ ի՜նչ արիր։ Ֆե՛դյա։ Ինչո՜ւ։

ՖԵԴՅԱ.— Ներիր ինձ, որ չկարողացա... ուրիշ կերպ արձակել քեզ։ Քեզ համար չէ... Ինձ համար այսպես լավ է։ Չէ՞, որ ես վաղուց արդեն... պատրաստ էի...

ԼԻԶԱ.— Դու կենդանի կմնաս։ (Բժիշկը խոնարհվում և ականջ է դնում):

ՖԵԴՅԱ.— Ես առանց բժշկի էլ գիտեմ... Վիկտոր, մնաս բարով... Իսկ Մաշան ուշացավ... (լալիս է): Ինչպես լա՜վ է։ Ինչպես լա՜վ է։ Ինչպես լա՜վ է (վախճանվում է):

ՎԱՐԱԳՈՒՅՐ