Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այո՛, միայն և միայն այդ ապագային
Հասնելուս համար քո դեմ կըկռվեմ։
Ես կըժողովեմ ամենավերջին
Տկար ուժերս և քեզ կըսպասեմ։
Եվ այնուհետև թեկուզ ողջ երկինք
Շանթ ու կայծակով յուր զարհուրելի
Արդեն որոշած իմ դատակնիք՝
Փլչի իմ գլխին,— ես բնավ չեմ սարսի։

Եթե ի վերուստ ինձ վիճակված է
Հասնել իմ ըղձին, վեհ նպատակին,
Ապա ոչինչ խիստ ճիվաղ կարող չէ
Փոխել այդ բանը երբե՛ք բնավին...
Իսկ եթե ազատ ճակատագիրս
Ընդհակառակն է ինձ տնօրինել,
Հայնժամ պիտ՝ թեքեմ իմ հպարտ գլուխս,—
Ճակատագրի դեմ չեմ կարող կռվել։

16 հուլիսի 1886.


ԱՌԱԳԱՍՏ

(Լերմոնտովից)

Այն առագաստն է սպիտակ երևում
Կապուտակ ծովի մութ մառախուղում...
Ի՞նչ է փնտրում նա հեռու աշխարհում,
Ի՞նչ է թողել նա մայրենի երկրում...

Խաղում են ալիք, սուլում է քամին,
Կայմը թեքվում է, ծռվում, ճռնչում...
Ավա՜ղ, չէ փնտրում նա բախտ բնավին,
Եվ ոչ բախտիցը փախչել է ճգնում։

Ծովը նորա տակ ծփում է մեղմիկ,
Վերը ոսկեշող արեգն է փայլում,
Բայց նա՝ խռովահույզ՝ խնդրում է մրրիկ,
Մրրիկների մեջ կարծես հանգիստ կա։

14 դեկտեմբ. 1886.