Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո միայն, երբ գլխով կանեիր և կկանչեիր (սա պայմանական նշան էր, թե տանը ոչ մի կողմնակի մարդ չկա և թե կարող է մտնել, երբ կամենա), միայն այդ ժամանակ ծերունին կամացուկ բաց կաներ դուռը, ուրախ կժպտար, ձեռքերը կշփեր գոհունակությունից — և ոտների ծայրերի վրա ուղղակի կդիմեր դեպի Պակրովսկու սենյակը։ Դա նրա հայրն էր։

Հետագայում ես մանրամասնորեն իմացա այդ խեղճ ծերունու ամբողջ պատմությունը։ Մի ժամանակ ինչ-որ մի տեղ ծառայելիս է եղել, ոչ մի ընդունակություն չի ունեցել և ամենավերջին, ամենաաննշան տեղն է եղել գրաված ծառայության մեջ։ Առաջին կնոջ Պակրովսկու մոր մահից հետո խելքին փչել է նոր կին առնել և ամուսնացել է մի քաղքենի կնոջ վրա։ Նոր կնկա օրով տանն ամեն ինչ տակնուվրա է եղել, ամենքի հոգին հանելիս է եղել, ամենքին իր ձեռքն է հավաքել։ Ուսանող Պակրովսկին այն ժամանակ դեռ երեխա է եղել, տասը տարեկան։ Խորթ մայրն ատելիս է եղել նրան։ Բայց փոքրիկ Պակրովսկու բախտը բանել է։ Կալվածատեր Բըկովը, որ չինովնիկ Պակրովսկուն ճանաչելիս և երբեմն նրա բարերարն է եղել, երեխային ընդունել է իր հովանավորության տակ և տեղավորել ինչ-որ մի դպրոցում։ Իսկ նրանով հետաքրքրվելիս է եղել այն պատճառով, որ ճանաչելիս է եղել նրա հանգուցյալ մորը, որը դեռևս աղջիկ ժամանակ բավարարված է եղել Աննա Ֆյոդորովնայից և կնության է եղել տրված չինովնիկ Պակրովսկուն։ Պարոն Բըկովը, Աննա Ֆյոդորովնայի բարեկամն ու մոտիկ ծանոթը, մեծահոգությունից դրդված, նորահարսին տվել է հինգ հազար ռուբլի օժիտ։ Ուր են գնացել այդ փողերը, հայտնի չէ։ Այսպես էր պատմել ինձ այս բոլորը Աննա Ֆյոդորովնան, իսկ ինքն ուսանող Պակրովսկին երբեք չէր սիրում խոսել իր ընտանեկան պայմանների մասին։ Ասում են, որ նրա մայրը շատ գեղեցիկ է եղել, և ինձ տարօրինակ է թվում, թե ինչու նա այդքան անհաջող ամուսին է առել, այդքան աննշան մարդ... նա մեռել է դեռևս ջահել հասակում, ամուսնությունից չորս տարի հետո։

Դպրոցից երիտասարդ Պակրովսկին մտել է մի ինչ-որ գիմնազիա և ապա՝ համալսարան։ Պարոն Որկովր, որ շատ