Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՊՐՈՄԵԹԵՈՍՆԵՐԻՆ

Քանի որ անմիտ խավարապաշտներ
Եվ ծույլ վայրահաչ մարդիկ նենգավոր
Աշխարհիս վերա մեր այս անտարբեր
Կըսողան, որպես օձեր թունավոր.
Քանի որ թույնը չարմիտ նախանձի,
Գարշելի կիրքը և անձնական նեղ,
Ստոր հաշիվները ցած ոգիների
Կըհեղաշրջեն մտքերը անմեղ.
Քանի որ ոգին բռնակալության,
Որպես մահաբեր շունչը ձմեռային,
Անգթությամբն յուր ներոնականն
Կըտիրապետե երկրի երեսին.—
Ո՜հ, փշոտ է փշոտ ձեր վսեմ ասպարեզ,
Ո՛վ դուք սուրբ գործի վեհ առաքյալներ.
Որպես սրբազան գառը ողջակեզ
Դուք գրված եք սուրբ գործի զոհաբեր
Սեղանի վերա։ Բայց մի՛ վհատվիք,
Պրոմեթեոսնե՛ր։ Թող կամքը անահ
Միշտ տիրապետե բոլոր գեղեցիկ
Ձեր երկնապարգև զգացմանց վերա.
Թող անշեջ մնա հուրը երկնային
Ձեր համատարած սրտում անապակ,
Որպես սրբազան անկեզ մորենի,
Որպես Վեստայի մշտավառ կրակ։
Ո՜հ, ուշ մի՛ դարձնեք ոչնչի վերա.
Որպես Հուս Հովհան եղե՛ք հաստատուն։
Հո՛գ չէ սուրբ գործի սեղանի վերա
Թե դուք չըզոհվիք։ Ձեր ծուխը փայլուն
Կըվերամբառնա անշեղ, անսասան
Այնտեղ, որտեղից, որպես մի հրեշտակ
Դուք առաքված եք գործին սրբազան
Լինելու պաշտպան, բայց և՛ — նահատակ։
Ձեզ պետք չեն թշվառ և ողորմելի
Մարմնի կարճատև վայելքը չնչին,—