Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշներին նեղացնես, երբ որ քեզ ձեռք չեն տալիս։ Ահա ձեզ մի օրինակ, Վարվառա Ալեքսեևնա, ծառայում ես, ծառայում եռանդով, ջանադիր, իշխանությունդ էլ հարգում է քեզ (ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ, հարգում է), և ահա որևէ մեկը հենց քթիդ տակ, առանց որևէ նկատելի պատճառի, ոչ այս, ոչ այն, կվերցնի ու պասկվիլ կթխի քո դեմ։ Իհարկե, ճիշտ է, երբեմն որևէ մի նոր բան ես կարել տալիս քեզ համար, ուրախանում ես, չես քնում, այլ ուրախանում ես, նոր կոշիկներդ, օրինակ, հագնում ես այնպիսի քաղցրությամբ — այդ ճիշտն է, այդ ես զգացել եմ, որովհետև քեֆդ գալիս է, որ ոտդ տեսնում ես բարակ, կոկիկ կոշիկի մեջ,— այս ճիշտ է նկարագրված։ Բայց և այնպես ես անկեղծ կերպով զարմանում եմ, թե այդ ի՞նչպես Ֆյոդոր Ֆյոդորովիչը առանց ուշադրության թույլ է տվել այդպիսի մի գրքույկ և չի պաշտպանել իրեն։ Ճիշտ է, նա դեռևս ջահել սանովնիկ է և երբեմն սիրում է բղավել, բայց ինչո՞ւ չբղավի էլ։ Ինչո՞ւ հենց չշշպռի էլ, եթե հարկավոր է մեզպեսներին շշպռել։ Այո՛, դնենք թե, օրինակ, տոնը պահպանելու համար շշպռեր— դրա համար էլ կարելի է շշպռեր պետք է սովորեցնել, պետք է ահ տալ, որովհետև,— մեր մեջ մնա այս, Վարինկա,— մեզպես մարդիկ առանց ահը սրտում ոչինչ չեն անում. ամեն մեկն աշխատում է միայն որևէ տեղ նշանակված լինել, թե, տեսեք, ես այսինչ ու այնինչ տեղն եմ, իսկ գործից փախչում է։ Եվ որովհետև զանազան աստիճանի են լինում և ամեն մի աստիճանի չինովնիկ իր աստիճանին բոլորովին համապատասխան շշպռել է պահանջում, ապա բնական է, որ սրանից հետո շշպռելու տոնն էլ զանազան աստիճանի է լինում—սա բնական է։ Աշխարհիս բանն էլ հենց այդպես է, ջանիկս, որ մեզնից ամեն մեկը մյուսին տոն է տալիս, մեզնից ամեն մեկը մյուսին շշպռում է։ Առանց այս նախազգուշացման աշխարհս կանգուն չէր մնա, կարգ ու կանոն էլ չէր լինի։ Անկեղծ կերպով զարմանում եմ, թե ինչպես Ֆյոդոր Ֆյոդորովիչն այս վիրավորանքր թույլ է տվել առանց ուշադրության։

Եվ ինչո՞ւ պետք է գրել այդպիսի բան։ Եվ ինչի՞ է պետք այդ։ Ինձ ինչ դրանից, կարդացողներից որևէ մեկը շինել կկարի՞ ինձ համար, ինչ է։ Նոր կոշիկներ կառնի՞։— Չէ՛»,