Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարինկա, կկարդա ու դեռ շարունակությունն էլ կպահանջի։ Թաքնվում ես երբեմն, թաքնվում, վախենում ես քիթդ ցույց տալ որևէ տեղ, որովհետև դողում ես ասեկոսեներից, որովհետև ինչ կա-չկա՝ պասկվել կշինեն քեղանից և ահա քո ամբողջ քաղաքացիական և ընտանեկան կյանքը դրականության մեջ զբոսանք կկատարի. ամեն ինչ տված է, կարդացված, ծաղրված, քննադատված։ Փողոց դուրս դալ էլ չի կարելի, չէ՞ որ այդ բոլորն այնպես ապացուցված է, որ մեզ պես մարդուն հենց․ մենակ քայլվածքից կճանաչեն այսօր։ Դեռ էլի վնաս չունի, եթե նա գոնե վերջը ուղղած լիներ, որևէ բան մեղմացրած լիներ, օրինակ, այն կետից հետո, որտեղ ասված է, թե ինչպես նրա գլխին թղթեր էին թափվում, այսպիսի տողեր էլ ավելացրած լիներ, թե այս բոլորով հանդերձ նա առաքինի էր, լավ քաղաքացի, իր ընկերների կողմից այդպիսի վերաբերմունքի արժանի չէր, լսում էր մեծավորներին (այստեղ կարելի էր որևէ օրինակ բերել), ոչ ոքի չարիք չէր ցանկանում, հավատում էր աստծուն և երբ որ մեռավ (եթե դրոգն ուզում է, որ նա անպատճառ մեռնի), նրա վրա լաց էին լինում, բայց ամենից լավն այն կլիներ, որ խեղճին չթողներ մեռնելու, այլ այնպես աներ, որ նրա շինելը գտնվեր, որ գեներալը, մանրամասնորեն, իմանալով նրա առաքինությունները, խնդրեր, որ նրան տեղափոխեն իր կանցելյարը, չինը բարձրացներ և լավ ռոճիկ տար, այնպես որ, այ, տեսեք, թե հետո ինչ կլիներ.— չարը պատժված կլիներ, իսկ առաքինությունը' հաղթանակած և կանցելյարիստ ընկերներց կմնային քթները կախ։ Ես, օրինակ, այդպես կանեի, թե չէ ինչ մի առանձին, ի՞նչ մի չավ բան կա նրանում։ Այնպես, ինչ-որ մի դատարկ օրինակ ամենօրյա, գարշելի կյանքից։ Եվ դուք ի՞նչպես վստահացաք այդպիսի մի գրքույկ ուղարկել ինձ, բալիկս։ Չէ՞ որ դա մի չարամիտ գրքույկ է, Վարինկա, դա ուղղակի անհավատալի է, որովհետև չի կարող պատահել, որ այդպիսի չինովնիկ գտնվի։ Այս բանից հետո պետք է բողոքել, Վարինկա, պաշտոնապես բողոքել։

Ձեր ամենախոնարհ ծառա

Մակար Դեվուշկին