Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բաժին է միայն անասունների,
Որոնք ապրում են, որպեսզի մեռնին։
Բայց դուք մեռնում եք, որպեսզի ապրիք,
Եվ ձեզ այն վսեմ ներքին անպատում
Բերկրանքն էլ բավ է, որ աստվածային
Հատուկ ձեռքով է ձեր սրտում վառվում։
Ձեռագործ պսակներ նույնպես ձեզ պետք չեն,
Դրանցով զարդարվի թող մահկանացուն.
Բայց դուք անմահ եք,— դրանք շատ չնչին են,
Ձեր պսակն է ձեր — սուրբ գործն և անուն։

15 փետր. 1887.


ԵՍ ՍԻՐՈԻՄ ԵՄ

Ես սիրում եմ անուշ գարուն,
Եվ յուր պայծառ արեգակ,
Երբ ծաղկում է գեղ բնություն,
Երբ եռում է զվարթ կյանք.
Բայց և սրտիս երբեք օտար
Չէ ձմեռը տխրաբեր.
Ո՛չ նրա բուքը աարսափահար,
Ո՛չ երկնքի մութ ամպեր։

Ես սիրում եմ Ապողոնի
Քնարի ձայնը հեզ, քաղցրիկ
Եվ սիրահար վառ սոխակի
Վաղորդյան մեղմ դայլայլիկ.
Բայց և սրտիս երբեք օտար
Չէ թշվառի լռիկ կոծ,
Ո՛չ որոտը կայծակնահար,
Ո՛չ օվկիան ալեկոծ։

Ես սիրում եմ սիրուն կուսի
Սիրահամբույր հեզ հայացք
Եվ նորաբաց արշալուսի