Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ինձ, Մակար Ալեքսեևիչ։ Ախ, իմ բարեկամ, դժբախտությունը վարակիչ հիվանդություն է։ Դժբախտները և խեղճերը պետք է հեռու մնան իրարից, որպեսզի ավելի ևս չվարակվեն։ Ես ձեզ համար այնպիսի դժբախտություններ բերեցի, որոնց նմանը դուք չեք էլ փորձել առաջ ձեր համեստ և մենակյաց կյանքում։ Այս բոլորը տանջում և սպանում է ինձ։

Այժմ գրեցեք ինձ ամեն բան անկեղծորեն, թե ինչ է պատահել ձեզ և ինչպես է եղել, որ այդպիսի բան եք արել։ Հանգստացրեք ինձ, եթե կարելի է։ Ինքնասիրությունս չէ, որ ստիպում է ինձ գրելու այժմ իմ հանգստության մասին, այլ դեպի ձեզ ունեցած իմ բարեկամությունն ու սերը, որոնք ոչնչով չեն ջնջվի իմ սրտից։ Մնաք բարով։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։ Դուք վատ կարծիք եք ունեցել իմ մասին, Մակար Ալեքսեևիչ։

Ձեզ սրտագին սիրող Վարվառա Դոբրոսելովա

Հուլիս 28

Իմ անգին Վարվառա Ալեքսեևնա։

Հիմա որ ամեն բան վերջացած է և ամեն բան կամաց-կամաց իր նախկին դրությունն է ստանում, այդ պատճառով ահա թե ինչ կասեմ ձեզ, ջանիկս. դուք անհանգստանում եք այն մասին, թե ինչ կմտածեն իմ մասին, ուստի շտապում եմ հայտարարելու ձեզ, Վարվառա Ալեքսեևնա, որ իմ ամբիցիան ամենից թանկ է ինձ համար։ Հետևաբար և զեկուցանելով ձեզ իմ դժբախտությունների մասին և բոլոր անկարգությունների մասին, ծանուցանում եմ ձեզ, որ իշխանությունից դեռ ոչ ոք ոչինչ չգիտե և չի էլ գիտենա, այնպես որ նրանք ամենքն էլ դեպի ինձ հարգանք կտածեն առաջվա պես։ Մի բանից եմ վախենում,— բամբասանքներից։ Մեր տանը տանտիրուհին միայն բղավում է, իսկ այժմ, երբ ես ձեր տասը ռուբլու օգնությամբ վճարեցի նրան պարտքիս մի մասը, միայն փնթփնթում է և էլ ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, նրանք էլ ոչինչ, նրանցից միայն հարկավոր