Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես, բարեկամդ իմ, Վարինկա, դուրս թռա ինչ-որ անչար կատաղության մեջ, ուզում էի գնալ նրա մոտ, այն պիղծ մարդու մոտ․ չէի էլ իմանում, թե ինչ պիտի անեմ նրան, որովհետև ես չեմ ուզում, որ ձեզ, իմ հրեջտակիկին, վիրավորեն։ Տխուր էի, իսկ այդ մամտնակ անձրև էր, ցեխ, դարդը սոսկալի կերպով մաշում էր սիրտս․․․ Ուզում էի հետ դառնամ... Ահա այստեղ էր, որ ընկա, ջանիկս։ Հանդիպեցի Եմիլին, Եմիլյան Իլյիչին․ նա չինովնիկ է, այսինքն՝ աստիճանավոր էր, իսկ այժմ այլևս աստիճանավոր չէ,— որովհետև նրան մեզնից արձակեցին։ Այժմ չգիտեմ էլ ինչ է անում, ինչով է յոլա գնում, ահա ես ու նա գնացինք։ Այստեղ,— դե՛, էլ ինչ ասեմ, Վարինկա, ուրախալի բա՞ն է, ինչ է կարդալ բարեկամի դժբախտությունների, ձախորդությունների մասին, նրա կրած փորձությունների պատմությունը։ Երրորդ օրը երեկոյան այդ Եմիլյանը խթխթեց ինձ, և ես գնացի նրա մոտ, այսինքն՝ օֆիցերի մոտ։ Նրա հասցեն մեր դռնապանից հարցրի։ Ես, ջանիկս, արդեն խոսքը որ այս մասին եկավ, վաղուց էի նկատել այդ ղոչաղին, հետևում էի նրան, երբ դեռևս մեր տանն էր ապրում։ Հիմա տեսնում եմ, որ անվայել բան եմ արել, որովհետև մի քիչ խմած էի, որ գնացի նրա մոտ։ Ճիշտը որ ասեմ, Վարինկա, ոչինչ չեմ հիշում, հիշում եմ միայն, որ նրա մոտ խիստ շատ օֆիցերներ կային, կամ թե ով գիտե, աչքումս մեկը երկուս էր երևում։ Չեմ հիշում նույնպես, թե ինչ ասացի, միայն գիտեմ, որ շատ էի խոսում, ազնիվ զայրույթով։ Այստեղ էր, որ ինձ վռնդեցին, այստեղ էր, որ շպրտեցին սանդուղքից ներքև, այսինքն ոչ թե շպրտեցին, այլ միայն բոթբթելով դուրս արին։ Դուք արդեն գիտեք, Վարինկա, թե ինչպես վերադարձա․ ահա այս է բոլորը։ Իհարկե, ես ինձ գցեցի, ամբիցիաս վնասվեց, բայց հո ոչ ոք չի իմանում այս. կողմնակի մարդկանցից ոչ ոք, բացի ձեզանից, չի իմանում․ դե, այդպիսի դեպքում, այդ միևնույն է, թե իսկի ոչինչ էլ չի եղել։ Գուցե թե այդ այդպես էլ է, Վարինկա, դուք ի՞նչ եք կարծում։ Ինչ որ ինձ հաստատ հայտնի է, այդ այն է, որ անցյալ տարի մեզանում Ակսենտիյ Օսիպովիչը նույնպիսի ձևով հանդգնեց Պյոտր Պետրովիչի անձնավորության վրա ձեռք բարձրացնելու, բայց ծածուկ, ծածուկ արեց նա այդ։ Նա նրան ներս