Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օրն ասում էր, թե իր համար ինչ-որ մի տեղ ստորագրությամբ փող էին ժողովում և ամեն մի կոպեկի համար մի տեսակ պաշտոնական քննություն էին կատարում։ Նրանք կարծում են, թե իրենց կոպեկները ձրի են տալիս նրան, իսկի էլ չէ․ նրանք փող են վճարել այն բանի համար, որ նրանը աղքատ մարդ էին ցույց տալիս։ Ներկայումս, ջանիկս, բարերարություններն էլ մի տեսակ զարմանահրաշ կերպով են արվում. ասենք գուցե միշտ էլ այդպես են եղել արվելիս, ով գիտե։ Կամ չեն իմանում անել, կամ թե մեծ վարպետներ են — երկուսից մեկը։ Ինչ բանում էլ որ մենք փաս լինենք, այդ բանն արդեն գիտենք։ Իսկ ինչո՞ւ խեղճ մարդն այս բոլորը քիտե և միշտ այդպիսի բաներ է մտածում։ Ինչո՞ւ։— Որովհետև փորձել է։ Որովհետև գիտե, որ, օրինակ, իր կողքին ապրող պարոնը ճաշարան գնալիս ասում է ինքն իրեն. տեսնես այո տկլոր չինովնիկն ի՞նչ պիտի ուտի այսօր. իսկ ես սոտե պապիլյոտ կուտեմ, իսկ սա, գուցե շորվա կուտի առանց յուղի։ Իսկ նրա ի՞նչ գործն է, որ ես շորվա կուտեմ առանց յուղի։ Այդպիսի մարդ լինում է, Վարինկա, լինում է, որ միայն այդպիսի բաների մասին է մտածում։ Եվ նրանք, անքաղաքավարի պասկվի լյանտների հեղինակները ման են գալիս ու նայում՝ քարին ամբո՞ղջ ոտդ ես գնում, թե ոտիդ ծայրը միայն, թե հրեն այսինչ տեղը ծառայող այսինչ աստիճանավորի, տիտուլյարնի սովետնիկի կոշիկի միջից դուրս են պրծել մերկ մատները, թե հրեն նրա արմունկները պատռտված են, ու հետո նստում նկարագրում են այս բոլորը և տպում այսպիսի ափեղ-ցփեղ բաներ... Իսկ քո ի՞նչ գործն է, որ արմունկներս պատռտված են։ Եթե ինձ կներեք, Վարինկա, իմ այս կոպիտ խոսքի համար, ապա կասեմ ձեզ, որ աղքատ մարդն այս կողմից նույն ամոթն ունի, ինչ որ ձերը, օրինակի համար ասած, կուսականը։ Չէ՞ որ դուք, ներեցեք կոպիտ խոսքիս համար, չեք մերկանա ամենքի առաջ, ահա ճիշտ այսպես էլ աղքատ մարդը չի սիրում, որ ուրիշը ներս նայի իր բունը՝ տեսնելու, թե ընտանեկան ինչպիսի հարաբերությունների մեջ է նա։ Ապա ի՞նչ հարկ կար, Վարինկա, ինձ վիրավորելու իմ թշնամիների հետ մեկտեղ, որոնք ձեռք են բարձրացնում ազնիվ մարդու պատվի և ամբիցիայի վրա։