Նրա սիրո մեղմ նվագ.
Բայց և սրտիս երբե՛ք օտար
Չէ վառ կռվի դաշտի ահ,
Ո՛չ շառաչը սարսափահար,
Ո՛չ Հայրենյաց համար — մահ։
16 փետր. 1887.
* * *
Ո՜հ, որքա՛ն արձակ, որքա՛ն լայնագիրկ
Զգում եմ սիրտս, անգի՛ն բարեկամ.
Եվ աստեղալից որպես պարզ երկինք,
Որպես դաշտ անհուն թոռմող, անթառամ
յուր ծաղիկներով,—
Նա լի է անթիվ զգացմունքներով։ Բարեկա՜մդ իմ, ես միշտ նայում եմ
Թե՛ մարմնույս և թե՛ հոգույս աչքերով,
Նայում եմ, նայում,— և ես տեսնում եմ
Համայն աշխարհը հանդարտ և խռով
յուր տարրերքներով
Եվ փոփոխամիտ յուր բնությունով։
Տեսնում եմ մարդկանց և նրանց սրտեր,
Տեսնում եմ բախտի սրընթաց անիվ,
Տեսնում եմ կյանքի երջանկություններ,
Թշվառություններ տեսնում եմ անթիվ,
տեսնում եմ մահեր,
Բայց և գոյության բյուր պատերազմներ...
Եթե ես միայն համայն աշխարհին
Կարողանայի՜ սրտիս մեջ տեղ տալ...
Ո՜հ, բարեկա՛մդ իմ, բարեկա՛մդ անգին,
Սիրտս տխուր է, տխուր, վշտահար.