Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարինկա, ապրում է Վբորգսկայա Ստորոնա քաղաքամասում, նույնպես տոկոսով փող է տալիս, 14-րդ աստիճանի ինչ֊որ չինովնիկ է։ Եմելյան Իվանովիչն ասում է, որ սա արդեն անպատճառ կտա. վաղը ես, հրեշտակիկդ իմ, կգնամ։ Գնամ չէ՞, ի՞նչ եք կարծում։ Չի կարելի, է՜, պարտք չանել։ Տանտիրուհիս քիչ է մնում դուրս անի, և ճաշ էլ չի համաձայնում տալ։ Կոշիկներս էլ ջանիկս, բոլորովին հալից ընկել են, կոճակներս թափվել, ու մենակ է՞դ։ Ի՞նչ պիտի անեմ, եթե մեծավորներիցս որևէ մեկը նկատի այսպիսի մի անկարգություն։ Վա՜յ է, Վարինկա, վա՜յ, կատարյալ վա՜յ։

Մակար Դեվուջկին
Օգոստոս 4

Սիրելի Մակար Ալեքսեևիչ։

Ի սեր աստծու, Մակար Ալեքսեևիչ, որքան կարելի է շուտով որևէ մի գումար պարտք առեք, այժմյան պարագաներում ես ոչ մի պայմանով օգնություն չէի խնդրի ձեզնից, բայց որ գիտենայիք՝ ի՞նչ գրության մեջ եմ։ Այս բնակարանում մենք ոչ մի կերպ չենք կարող մնար Սոսկալի անախորժություններ պատահեցին ինձ հետ և որ գիտենար' ինչքան հուղվա՜ծ ու շփոթված եմ այժմ։ Երևակայեցեք, իմ բարեկամ, այսօր առավոտյան մեզ մոտ է մտնում մի անծանոթ հասակավոր մարդ, գրեթե ծերունի, շքանշաններով։ Զարմացա, չէի իմանում ինչ գործ ուներ մեզ մոտ։ Ֆեդորան այդ միջոցին խանութ էր գնացել բան առնելու։ Անծանոթ մարդն սկսեց հարցուփորձ անել ինձ, թե ինչպես եմ ապրում, ինչ եմ անում, և առանց պատասխանիս սպասելու, հայտարարեց, թե ինքն այն օֆիցերի քեռին է, թե ինքը շատ է բարկացած իր քրոջ որդու վրա նրա վատ վարմունքի և այն բանի համար, որ նա խայտառակել է մեր ամբողջ տան մեջ. ասաց, որ իր քրոջ որդին լակոտի մեկն է և թեթևամիտ և թե ինքը պատրաստ է ինձ իր պաշտպանության տակ առնելու, խորհուրդ չէր տալիս լսելու երիտասարդներին, ասաց, թե ինքը ցավակցում է ինձ ինչպես հայր, թե ինքը հայրական զգացումներ է տածում դեպի ինձ և պատրաստ