Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայտ բերելու։ Ամենքս այնպես գոհ ենք, այնպես ուրախ... Ա՜խ, ինչպիսի ոսկի մանկության ունի ես․․․

Ահա հիշողություններիս անձնատուր լինելով, հիմա էլ լաց եղա երեխայի պես։ Այնքան կենդանի, այնքան կենդանի կերպով հիշեցի ամեն ինչ, այնքան պայծառ կերպով աոջևս կանգնեց բոլոր անցյալը, իսկ ներկան այնքան մութն է, այնքան մռայլ... Ինչո՞վ պիտի վերջանա այս, ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը։ Գիտե՞ք, ես մի տեսակ համոզում ունեմ, մի տեսակ հավատացած եմ, որ այս աշնանը կմեռնեմ։ Ես շատ, շատ հիվանդ եմ։ Ես հաճախ եմ մտածում, որ կմեռնեմ, բայց չէի ուզի այստեղի հողում թաղվել։ Գուցե նորից անկողին ընկնեմ, ինչպես և այն ժամանակ, աշնանը, իսկ ես դեռ չեմ ապաքինվել։ Ահա հենց հիմա էլ շատ վատ եմ զգում ինձ։ Ֆեդորան այսօր ամբողջ օրով գնաց ուր-որ, և ես նստած եմ մենակ։ Իսկ ես մի քանի ժամանակից ի վեր վախենում եմ մենակ մնալ. ինձ միշտ թվում է, թե սենյակում ինձ հետ մի ուրիշն էլ կա, թե մեկը խոսում է ինձ հետ, մանավանդ, երբ որևէ բանի մասին մտածմունքի մեջ եմ ընկնում և հանկարծ սթափվում մտածմունքից, այնպես որ սոսկում է գալիս վրաս։ Ահա թե ինչու ես այսպիսի մեծ նամակ գրեցի ձեզ. երբ որ գրում եմ, սոսկումս անցնում է։ Մնաք բարով, նամակս վերջացնում եմ, որովհետև համ թուղթ չունեմ, հա՜մ ժամանակ։ Ստացածս փողերից հագուստիս և գլխարկիս համար մոտս մնացել է միայն մի ռուբլի արծաթ։ Դուք տանտիրուհուն տվել եք երկու ռուբլի արծաթ, այդ շատ լավ է. այժմ նա միառժամանակ կլռի։

Ձեր հագուստը մի կերպ կարգի գցեցեք։ Մնաք բարով, ես շատ հոգնեցի, չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ ես այսպես թուլանում, ամենաչնչին զբաղմունքն էլ հոգնեցնում է ինձ։ Գործ որ պատահի, ի՞նչպես պիտի աշխատեմ։ Այս է ահա, որ սպանում է ինձ։

Վ. Դ.