Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8.

1 Բերբերյան Մինաս.— 1871—1918, գրական քննադատ, հասարակական գործիչ։ Աշխատակցել է հայ և ռուս պարբերականների։ Ունի ուսումնասիրություններ՝ Մ. Նալբանդյանի, Պ. Պռոշյանի, Նար-Դոսի, Հովհ. Հովհաննիսյանի և ուրիշների մասին։ 1893—94 թթ. Յու. Վեսելովսկու հետ հրատարակել է «Армянские беллетристы» ժողովածուների I և II հատորները։

9.

1 Սմբատ Շահազիզի գրական-մանկավարժական գործունեության 30-ամյա հոբելյանը մեծ հանդիսավորությամբ տոնվել է 1892 թվականին, Մոսկվայում։

11.

1 Խոսքը վերաբերում է ցարական գրաքննությանը. այդ արտահայտությունը բերված է Ա. Գրիբոյեդովի «Горе от ума» կոմեդիայից (Մալչալինի խոսքը):

2 Յու. Վեսելովսկու հոդվածը տպագրվել է 1892 թ. «Артист»-ի մայիսի №-ում, որը հրատարակվում էր Մոսկվայում, 1889 թվականից, Գիպյուսի խմբագրությամբ։

3 Խրիմյան Հայրիկը կաթողիկոս է հաստատվում 1892 թ. մայիսի 5-ին և օծվում՝ 1893 թ. սեպտեմբերին։

12.

1 Յու. Վեսելովսկու «Հայկական դրամայի հնագույն շրջանը» հոդվածի թարգմանությունը տպագրվել է «Նոր-Դարի» 1892, 133—135-ում։

15.

1 Վերջին շրջանում Ալ. Ծատուրյանը հարում էր «Մշակին», այդ պատճառով Նար-Դոսը վշտացած էր նրանից. ակնարկը վերաբերում է դրան։

2 Վարսամ — Մ. Աբեղյանի ծածկանունը, այդ ստորադրությամբ գրախոսականներ է գրել «Նոր-Դարում»։

3 Խոսքը վերաբերվում է «Армянские беллетристы» առաջին հատորում տպագրված Պ. Պռոշյանի կենսագրության հետ կապված մի թյուրիմացությանը։

16.

1 Խոսքը վերաբերում է հնչակյան կուսակցության կողմից 1890 թ. կազմակեպված ցույցին, որ պատճառ դարձավ հարյուրավոր հայերի ջարդին։

17.

1 «Տարազ» գրական-գեղարվեստական-երգիծաբանական պատկերազարդ պարբերականը լույս է տեսել 1890-1918 թթ. Թիֆլիսում, Տ. Նազարյանի խմբագրությամբ։ Նար-Դոսի այս շրջանի նամակները գրված են կաթողիկոսական ընտրությունների առիթով բորբոքված պայքարի օրերին