Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և պարունակում են այդ պայքարի արդյունքը հանդիսացող չափազանցություններ, վիրավորական խոսքեր հակառակորդ խմբի մարդկանց նկատմամբ։ Նման չափազանցություններից պետք է համարել «Տարազին» տրված այդ գնահատականը։

23.

1 Խամախոհներ ասելով Նար-Դոսն ակնարկում է մշակականներին, որոնք չեն ցանկացել «Նոր-Դարի» տասնամյակը նշվի։

24.

1 «Անգութ րոզնեց» արտահայտությունը վերաբերում է ցարական ցենզորին։ Ցենզոր բառը հակառակ կողմից կարդալով րոզնեց, առաջին անգամ օգտագործել է Ռ. Պատկանյանն իր «Անվերջ գանգատներ» բանաստեղծության վերջին քառատողում։

25.

1 «Բարեգործության դիմակի տակ» պիեսի հեղինակը Էմին Տեր-Գրիգորյանն է։ Տպագրվել է 1894 թ.։

2 «Ռուգոն Մակարներ» ընդհանուր վերնագրի տակ լույս են տեսել Է. Զոլայի վեպերի մեծ մասը։

32.

1 «Գրական դպրոցներ» հոդվածաշարը լույս է տեսել «Նոր-Դարում» 1896—97 թթ. «Վերածնություն», «Հումանիզմն և վերանորոգություն», «Սխոլաստիկա», «Ֆրանսիական կլասիցիզմ և ռոմանտիզմ» վերնագրերով։

35.

1 Մելիք-Շահնազարյան Կոստանդին.— 1856—1942, մասնագիտությամբ գյուղատնտես, գրող, երգիծաբան։

2 «Զուռնա-Տմբլան» եղել է «Նոր-Դարի» ֆելիետոնային բաժինը, Նար-Դոսը հաճախ է պահանջել երգիծական գրվածքներ՝ տպագրելու համար. Մելիք Շահնազարյանը սիրով աշխատակցել է թերթին, մանր ֆելիետոններ է ուղարկել Տմբլաչի Խաչան ստորագրությամբ։

36.

1 Պ. Պռոշյանի գրական-մանկավարժական գործունեության 40-ամյա հոբելյանը տոնվել է 1899 թ. մայիսի 16-ին, Թիֆլիսում։

37.

1 «Նոր-Դարի» տպարանատեր Մելիք Շահնազարյանը տպարանի պարտքը չվճարելու պատճառով դատի է տվել թերթի խմբագիր Սպանդար Սպանդարյանին։ Այս բանը այնքան խորն է ազդել Նար-Դոսի վրա, որ հետո նա գրել է իր «Խմբագիր» պատմվածքը։

41.

1 «Մամուլ» տպագրական ընկերությունը հիմնվել է Թիֆլիսում, նպատակ ունենալով նյութական օժանդակություն ցույց տալ հայ պարբերականներին, որոնց թվում և «Նոր-Դարին»։

49.

1 Նար-Դոսի մանր երկերը տպագրելու համար Բաքվի հրատարակչական ընկերությունը 1902 թ. հունիսի 14-ի գրությամբ իր պայմաններն է