Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջարկում հեղինակին, վերջինս էլ առաջադրում է իր պահանջները. խոսքն այդ մասին է։

54.

1 Գևորգյան ճեմարանի մի խումբ ուսանողներ, 1904 թ. փետրվարի 14-ին, Նար-Դոսին գրած մի նամակով, խնդրում են թույլ տալ Էջմիածնում հրատարակել նրա «Նորածին մանուկը» երկը։ Նար-Դոսը տալիս է իր համաձայնությունը և գիրքը տպագրվում է։

57.

1 1904 թ. ռուսական թագավոր Նիկոյային թագաժառանգ ծնվելու կապակցությամբ արձակվեց բարձրագույն մանիֆեստ, որ բովանդակում է շնորհումներ զինվորական, քրեական և քաղաքացիական գործերով դատապարտվածներին։ Ակնարկն այդ մասին է։

58.

1 Խոսքը վերաբերում է Հովհ. Մալխասյանի «Լուսաբացին» պիեսին, որ ներկայացվել է Մակարյան մրցանակի։

2 Մակարյան մրցանակը հիմնվել է ոմն հարուստ տիկին Մակարյանի կողմից տրամադրված գումարներով։ Այդ գումարները տրված էին Թիֆլիսի դրամատիկական ընկերությանը և հատկացվելու էին լավագույն պիեսներին։ Հետագայում այդ մրցանակին արժանանում է Նար-Դոսի «Սպանված աղավնին»։

3 Հայկական եկեղեցական կալվածքները գրավվել են 1903 թ. հունիսի 12-ի հրամանով և վերադարձվել՝ 1905 թ. օգոստոսի 15-ին։

59.

Սպանդարյան Սպանդար.— 1849—1922, «Նոր-Դար» թերթի խմբագիր-հրատարակիչ, հասարակական գործիչ։ Սովորել է Թեոդոսիայի Խալիպյան վարժարանում, ապա ավարտել Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, վերադառնալով Կովկաս, աշխատակցել է «Մշակին» Յունիոս ծածկանունով։ Հետագայում ընդհարվում է Գր. Արծրունու հետ և անցնում «Մեղու Հայաստանին», իսկ 1893 թ. հիմնադրում «Նոր-Դար» թերթը։ 1910 թ. մեկնում է Փարիզ դաշնակցականների կողմից իր նկատմամբ տարածված մի զրպարտության առիթով։ Փարիզում նա ծանոթանում է Վ. Ի. Լենինի հետ։

2 Սպանդարյանը պաշտոնական գրությունով դիմում է մամուլի գործերի գլխավոր վարչությանը «Նոր-Դարի» խմբագիր նշանակել Նար-Դոսին, բայց որովհետև վերջինս օրենքների պահանջին համապատասխան ցենզ չի ունեցել, այդ պատճառով նրա թեկնածությունը չի հաստատվել։

60.

1 «Նոր-Դարը» սկսում է վերահրատարակվել 1905 թ. օգոստոսի 1-ից. այդ մասին Նար-Դոսը հատուկ նշում ունի իր ծոցատետրում։

70.

1 Հովհ. Մալխասյանը Նար-Դոսին հրավիրել է Նոր Նախիջևան` «Մեր ձայնը» թերթում աշխատելու, վերջինս խոստանում է և հետագայում մի կարճ ժամանակով մեկնում է Նախիջևան, բայց հետո վերադառնում։