Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

72.

1 Նար-Դոսի Նախիջևան գտնվելու օրերին, 1906 թ. հոկտեմբերին, Գր. Չուբարը խորհուրդ է տվել «Սպանված աղավնին» դրամայի վերածել։ Վերադառնալով Թիֆլիս, Նար-Դոսը 16 օրվա ընթացքում կատարում է պատվերը, ավարտում պիեսը և ուղարկում Նախիջևան բեմադրելու։ Հովհ. Մալխասյանը «Մեր ձայնը» թերթում գրում է դրական գրախոսական։

74.

1 Հովհ. Մալխասյանը իրավունք է ստանում Նախիջևանում հրատարակել «XX դար» անունով պարբերականը։ Առաջին №-ը լույս տեսնելուց հետո, վերնագիրը փոխվում է «Մեր ձայնի», որը հրատարակվում է 1907 թ. հունիսի 10-ից մինչև 1909 թիվը։

75.

1 «Հայելի» երգիծաբանական շաբաթաթերթի 1906 թ. № 8-ում նկարված է Հովհ. Մալխասյանն իր «XX դար» լրագիրը ձեռքին, հետևյալ մակագրությամբ՝ «Նոր-Դարը» դադարեց, բայց «XX դարը» նոր է ծնվում, ուստի զգուշացեք, վտանգը մոտենում է»։

79.

1 Բաքվի Կուլտուրական միությունը հիմնվել է 1864 թ., միության հայկական ճյուղը 1908 թ. հունվարի 12-ի դրությամբ դիմում է Նար-Դոսին և ցանկություն հայտնում որևէ գործ տպագրելու, վերջինս նախընտրում է հանձնել «Մահը» վեպը։ Միությունն առաջարկում է բարեփոխումներ կատարել, հետո ուղարկել, 1908 թ. ապրիլի 9-ի դրությունով հաղորդում են. «Ձեր բարեփոխված վեպը ստացվելուց հետո խմբագրական հանձնաժողովը նորից կքննի և կներկայացնի իր վերջնական որոշումը տպագրելու կամ չտպագրելու մասին, որը և անմիջապես պատիվ կունենա հայտնելու ձեզ»։ Հետագայում Նար-Դոսին մերժում են և վեպը չեն տպագրում, այն տպագրվում է 1912 թ. Թիֆլիսում։

87.

1 «Գեղարվեստ» գրական-արվեստագիտական-երաժշտական պատկերազարդ հանդես, լույս է տեսել 1908—1921 թթ. Թիֆլիսում, Գ. Լևոնյանի խմբագրությամբ։

2 «Բազմավեպ» Վենետիկի Մխիթարյան միաբանության օրգան. հիմնադրվել է 1843 թ. և մինչև այժմ հրատարակվում է։

3 Խոսքը վերաբերում է Բժիկյանի գրախոսականին՝ «Մեր արդի գրականությունը» վերնագրով, որտեղ խոսվում է Հ. Մալխասյանի «Հորոտ-մորոտ» գրքի մասին, տպ. 1907 թ. Նախիջևանում։

88.

1 Հավանաբար խոսքը վերաբերում է «Մեր ձայնը» թերթի նյութական ծանր վիճակին, որի համար Հ. Մալխասյանը մեկնել է Մոսկվա տեղի հայ հարուստներից օգնություն խնդրելու։

2 «Միկիչի հարսանիքը» Ալ. Աբելյանի գրած առաջին պիեսն է, տպագրվել է 1903 թ. Բաքվում։ Միկիչի դերը խաղացել է հեղինակի եղբայրը ականավոր դերասան Հովհաննես Աբելյանը։