Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

90.

1 «Աղբյուրի» 25-ամյա հոբելյանը տոնվել է 1908 թ.։ Այդ առթիվ ընտրվել է հոբելյանական հանձնաժողով Բագրատ Նավասարդյանի նախագահությամբ, Նար-Դոսին տվել են քարտուղարի պաշտոնը։ Հոբելյանի առթիվ Նար-Դոսը գրել է մի բրոշյուր «Քսանհինգամյակ աղբյուրի», Բ. Նավասարդյանի առաջաբանով։ Նույն գրքում տպված է Տիգրան Նազարյանի («Աղբյուրի» խմբագրի) ընդարձակ կենսագրությունը։

2 Հոբելյանի օրերին հրատարակվել է «Աղբյուրի ակունք» վերնագրով ալբոմ-գրքույկ երեք պրակով, որտեղ զետեղվել են ամսագրի աշխատակիցների նկարներն իրենց համառոտ կենսագրականներով։

105.

1 Ալ. Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյա հոբելյանը կազմակերպել է Մոսկվայի հայկական կոմիտեն. մեծ շուքով տոնվել է 1910 թ. մայիսի 2-ին։ Նար-Դոսը հնարավորություն չունենալով անձամբ մասնակցելու ընկերոջ տոնին, գրում է այս նամակը, որ հետագայում 1912 թ. տպագրվում է «Հուշարարում»։

106.

1 Նար-Դոսը և Հովհ. Մալխասյանը կազմել են «Գիր և կյանք» դասագիրքը ծխական դպրոցների բարձր դասարանների համար (1911 թ.)։ Նար-Դոսն իմանալով, որ Ալ. Ծատուրյանը թարգմանել է Տուրգենևի «Արձակ բանաստեղծությունները» խնդրել է ուղարկել այդ թարգմանություններից մի քանի նմուշ։ Ծատուրյանը կատարել է նրա պահանջը և դասագրքում տպվել է Տուրգենևի «Ճնճղուկը» և «Աղավնին» գործերը։ Նար-Դոսը պահանջել է ուղարկել նաև Ա. Պուշկինի «Մոցարտ և Սալիերիի» թարգմանությունը, Ծատուրյանը չի համաձայնվել և իր պատասխան նամակում գրել է՝ «Պուշկինը ձեռաց թարգմանելու բան չէ»։

2 «Սուրհանդակ» գրական-քաղաքական օրաթերթ, տպագրվել է 1909—1912 թթ. Թիֆլիսում, խմբագիր-հրատարակիչ՝ Աղ. Երիցյան։ Նար-Դոսն այդ տարիներին աշխատել է «Սուրհանդակի» խմբագրությունում և իր «Պայքար» վեպն առաջին անգամ տպագրել այդ թերթում։

107.

1 Նար-Դոսը շատ խստապահանջ է եղել իր սեփական ստեղծագործությունների նկատմամբ։ Իր գրվածքներից՝ «Զազունյանը», «Ճշմարիտ բարեկամը» և ուրիշներ առանձին գրքով տպագրելու արժան չի համարել։

2 Խոսքը «Գարուն» ալմանախի 3-րդ գրքի մասին է, որ տպագրվել է 1912 թ. Մոսկվայում։

3 «Խաթաբալա» երգիծաբանական-սատիրական պատկերազարդ շաբաթաթերթը տպագրվել է 1906—1916 թթ. Թիֆլիսում, Աստվածատուր Երիցյանի խմբագրությամբ։

109.

1 Խանզադյան Ցոլակ.— գրականագետ, մանկավարժ, մասնագիտությամբ իրավաբան։ Նար-Դոսին ուղղված իր նամակում գրում է. «Ինչպե՞ս