Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապվեցիք դուք նորդարականների հետ՝ համոզմունքո՞վ, թե՞ իրերի բերմամբ, ինձ համար խիստ կարևոր հարց է»։ Նար-Դոսի այս պատասխան նամակից հետո Խանզադյանն ի միջի այլոց գրում է. «Որքան տարօրինակ ծագում ունի Ձեր գրական դժբախտությունը... Ես համոզված եմ, որ խայտառակ պատահականությունն ու նյութական անհրաժեշտությունն ստիպել են Ձեզ, ներեցեք, արտահայտությանս համար։ Ամենաանկեղծ ցավն եմ զգացել միշտ, որ դուք «նորդարականի» անուն ունեք.— Ինչևիցե, անցածն անցած է։ Քննադատությունը պարտականություն ունի տալու Ձեզ բարձր արժանիքներ, որպեսզի Ձեր 30-ամյակը չմոռացվի 25-ամյակի նման։ Խայտառակ անտարբերությանը վերջ պիտի տրվի։ Ձեզ նման տաղանդավոր արձակագիր, իմ համոզմունքով, մենք շատ քիչ ունենք։ Եթե «ազգայինները» չկարողացան գնահատել Ձեզ, մենք՝ սոցիալ-դեմոկրատներս անենք տաղանդավոր «նորդարականի» արժանավոր գնահատությունը»։ (Նար-Դոսի արխիվ, № 163)։

2 «Մեղու Հայաստանի» պարբերականը լույս է տեսել 1858—1866 թթ. նախ՝ Ստ. քահ. Մանդինյանի, ապա՝ Պ. Սիմոնյանի խմբագրությամբ։

110.

1 Ազյան Մարտիրոս.— Թարգմանիչ, հասարակական գործիչ. Ալ. Ծատուրյանի մտերիմներից։ Գրել էլ Ալ. Ծատուրյանի ընդարձակ կենսագրությունը։

2 1883 թ. Նար-Դոսն ընդունվել է Թիֆլիսի արհեստագիտական ուսումնարանը, որտեղ սովորում էր նաև Ալ. Ծատուրյանը. նրանց երկուսի միջև մտերմական կապ է հաստատվում և հարատևում մինչև իրենց կյանքի վերջը։

111.

1 Մայսուրյան (Փուղինյան) Օլգա.— 1871—1931, հայտնի դերասանուհի։ Նար-Դոսին ուղղած իր նամակում հայտնում է, որ օրիորդ Եղոյանը (հետագայում պրոֆ. Առաքել Առաքելյանի կինը) հանձն է առնում «Պայքար» վեպը դրամայի վերածել և ցանկանում է իմանալ հեղինակի կարծիքը և պայմանները՝ խաղալու դեպքում։

114.

1 «Մարտակոչ» օրաթերթ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Անդրկովկասի երկրային կոմիտեի, 1923—1933 թթ. Թիֆլիս, հիմնադիր՝ Ալ. Մյասնիկյան։

118.

1 «Պրոլետար», օրգան Վրաստանի կոմկուսի կենտկոմի, Վրացական ԽՍՀ Կենտգործկոմի և պրոֆխորհրդի, 1927—1934, Թիֆլիս։

2 Խոսքը վերաբերում է Վրաստանի Հայարտան «Լուսաբացին» ժողովածուին, որ լույս է տեսել 1928 թ. Թիֆլիսում, որտեղ տպագրվել է Նար-Դոսի՝ «Նոր մարդը» անավարտ վեպից մի հատված։