Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստորագրությամբ և մտադիր էի այդպես էլ շարունակել։

Նար-Դոս կեղծանվան ծագումը հետևյալ պատմությունն ունի:

Սպանդարյանը «Նունեն» ստանալուց հետո խնդրել էր ընկերոջս, որ ինձ տանի խմբագրատուն՝ ինձ հետ անձամբ ծանոթանալու։ Խրախուսված այն բանի, որ մի գրվածքս արդեն տպվել էր, այս անգամ սիրտ առա ու գնացի։ Ընդունելությունը սիրալիր էր և շատ խրախուսիչ։ Եվ մի անգամ, որ ոտք դրի խմբագրատուն, այնուհետև ամեն օր խմբագրատան անխուսափելի այցելուն էի։ «Նոր-Դարի» քարտուղարը և խմբագրության միակ անդամը այն ժամանակ Մելքոն Դանագյոզյանն էր (վերջր՝ Մուշե վարդապետ)։ «Նունեն» տպելուց առաջ սա դիմեց ինձ, թե՝ արի մի լավ կեղծ անուն ընտրենք, քանի որ մեր գրողները բոլորն էլ կեղծ անունով են գրում։ Չհակառակեցի։ Հենց այդտեղ ևեթ վերցրեց առձեռն բառգիրքը և սկսեց ընտրել։ Երկար թերթում էր ու կարդում այս կամ այն բառը։ Վերջ ի վերջո կանգ առավ նարդոս բառի վրա (ծաղկի անուն). «Լավ է, չէ՞,— ասաց,— մեջտեղն էլ գծիկով կբաժանենք ու շատ բարեհնչյուն մի անուն դուրս կգա»։ Համաձայնեցի և այդ օրվանից Նար-Դոս կեղծ անունը մնաց ու մնաց։


* * *

1890 թ. հունիսի 1-ից Մելքոն Դանագյոզյանը գրաքննական կոմիտեի պահանջմամբ հարկադրված եղավ թողնել «Նոր-Դարի» քարտուղարի պաշտոնը (գրաքննիչ Կարախանյանի հետ ընդհարվելով, վիրավորել էր նրան), և այդ օրվանից քարտուղարի պատոնին հրավիրվեցի ես ու վարեցի այդ պաշտոնը, անընդհատ, մինչև այդ լրագրի վերջնակա դադարումը։ Այդ պաշտոնը խլում էր իմ ամբողջ ժամանակը, սկսած առավոտից մինչև գիշերվա ժամը, երբեմն 1-ը և 2-ը, որ ես անց էի կացնում տպարանում ցենզուրականի սպասին և հսկում էի թերթի երեսները կապելուն։ Եվ այդպես ամեն օր, ամբողջ տարիներ։ Իմ սեփական գրական աշխատանքներիս համար մնում էին միայն գիշերային ժամերը,