Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նախահեղափոխական գրողներից շատ քչերի հայացքն էր թափանցել, և, ոչ այնպիսի սրատեսությամբ, ինչպես նորերի։

Խորհրդային Հայաստանում և հարևան հանրապետությունների մտավոր կենտրոններում (Թիֆլիս, Բաքու), ուր հայության խոշոր զանգվածներ կան, պրոլետգրականության նվաճումներն այս տասնամյակում մեր աչքի առջևն են և անվիճելի։ Եվ եթե մեր պրոլետգրողները դեռևս չեն կարողացել ասպարեզից հեռացնել մեր հին, այսպես կոչված բուրժուական գրողներին, այդ միայն այն պատճառով, որ նրանք համարյա թե բոլորը սկսնակներ են և դեռևս շատ բան ունեն սովորելու, ուսումնասիրելու, վարժվելու և մարզվելու արժեքավոր և մնացյալ գործեր արտադրելու համար։ Այդ բանի համար մի տասնյակ տարին շատ քիչ էր։ Բայց որ ապագան նրանցն է, որ նրանք վերջ ի վերջո մեր գրականության հեգեմոնը պիտի դառնան, դա անվիճելի է։ Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, պրոլետարական երկրի մեջ ինչպես ամեն բանում, այնպես և գրականության մեջ տիրակալը պրոլետարիատը պիտի լինի։

Պրոլետգրականության նվաճումները պիտի որոշել ոչ միայն նրա արտադրանքի քանակով ու որակով, այլև այն հետաքրքրությամբ, որ նա զարթեցրել է դեպի գրականությունը ժողովրդի խոր ու խուլ խավերում։ Այս օրերս Թիֆլիսում ես ներկա եղա գրական մի դիսպուտի, որ սարքել էր Վրաստանի պրոլետասոցիացիայի հայկական սեկցիան։ Դիսպուտը տեղի ուներ մի ետ ընկած թաղի կարմիր անկյունում, որ առաջ գինետուն է եղել։ Դիսպուտի առարկան տեղական պրոլետգրողներից մեկի գրվածքն էր գործարանային կյանքից։ Դահլիճը լեփ-լեցուն էր հասարակությամբ։ Ես հասարակություն եմ ասում, դուք հասկացեք բանվորներ, բանվորուհիներ, հետո թաղի երեխաներ՝ տղա-աղջիկ, կանայք՝ պառավ ու ջահել, ոմանք ծծկեր երեխաները գրկներին՝ հագնված տնավարի։ Ո՛չ մի աղմուկ, ո՛չ մի անկարգություն։ Ձանձրույթի ոչ մի նշան։ Լռություն և մտառու ուշադրություն։ Ես համոզված եմ, որ շատերը եկել էին իբրև թամաշաչի, բայց թամաշա անելու ոչինչ չկար, բացի գրական բանավեճից, և դիսպուտի նյութը այնքան հետաքրքրեց