Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացման խթանն է։ Գրողն առանց քննադատի նման է հիվանդ ծառի, որի պտուղները թափվում են չհասունացած։ Մի Բելինսկի 40-ական թվականներին գրողների մի ամբողջ փառավոր սերունդ կրթեց ու դաստիարակեց։ Կցանկանայի մի հայ Բելինսկի մեր գրողների նոր սերնդի համար։

X—15—30. Թիֆլիս




ՆԱՐ-ԴՈՍԻ ՃԱՌԻՑ
Արտասանած իր 45-ամյա գրական գործունեության հոբելյանի հանդեսին՝ 1931 թ. հունիսի 14-ին

Ընկերնե՛ր,

Թող կեղծավորություն և ավելորդ համեստություն չնկատվի, եթե ասեմ, որ իմ գրական ունակությունների մասին ես միշտ շատ համեստ կարծիք եմ ունեցել, և այս 45 տարվա ընթացքում համեմատաբար այնքան քիչ բան եմ տվել մեր գրականությանը, որ պարզապես խիղճս թույլ չի տալիս ինձ արժանի համարելու այն մեծ պատվին, որ այս երեկո տվիք ինձ։

Սակայն մյուս կողմից չեմ կարող չասել, որ եթե այս համարյա թե կես դարի ընթացքում ես շատ բան չեմ տվել, պատճառը պետք է որոնել իմ կամքից և կարողությունից դուրս, ուզում եմ ասել՝ պատճառը պետք է որոնել իմ ժամանակի հայկական, ընդհանրապես կուլտուրական կյանքի և մասնավորապես գրական աշխարհի պայմանների մեջ։

Բանն այն է, որ տասնևիններորդ դարի վերջերին և քսաներորդ դարի սկզբներին հայկական կուլտուրական կյանքն այնքան նեղ և հետամնաց էր, հայ գրականությունը սեփականություն էր այնքան սահմանափակ շրջանների, որ գրողը լոկ հույսը դնել իր գրչի արդյունքի վրա՝ անկարող էր. ուստի իր անմիջական կոչումը մեկդի դրած՝ ստիպված էր