Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿՆԵՐ

1887
1. ՍԻՄԵՈՆ ԳՈՒԼԱՄԻՐՅԱՆԻՆ
1887. սեպտեմբեր, Թիֆլիս.

Մեծարգո պարո՛ն.

Ուրախությամբ կարդալով «Նոր-Դարի» մեջ «Երասխ» հանդեսի հայտարարությունը, շտապում եմ ուղարկել Ձեզ առայժմ երկու հատ բանաստեղծություններ («Մենաստան» և «Ես սիրում եմ») և խոնարհաբար խնդրում եմ, որ եթե հարմար գտնեք, տպագրեք նրանց։ Եթե ձեր ձեռնարկած միանգամայն գովեստի արժանի գործը հաջողությամբ առաջ գնաց, որ ի սրտե ցանկալի է, ես ամենայն ուրախությամբ պատրաստ եմ աշխատակցել Ձեզ։

Ընդունեցեք և այլն՝ Նար-Դոս
<Միքայել Հովհաննիսյան>
1890
2. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1890. սեպտեմբերի 6. Թիֆլիս.

Պ. Հովհաննես.

Հազար ներողություն եմ խնդրում, որ գրքերը և նամակս ուշացրի. ի՜նչ արած, ժամանակ չունիմ, կարծեմ ինքներդ էլ այդ լավ պետք է հասկանում լինիք։ Երկրորդ անգամ