Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած մի մի շիկահեր կին կողքներին պահելով փառավորապես խժռում են ազգային փողերը,— մի կոպեկ չեն ղմշում նրան ուղարկելու, որ նա քաղցից չմեռնի։ Է՛հ, ի՞նչ ես կորցրել, ի՛նչ ես որոնում։

Նորից գրում ես, որ «Նոր-Դարը» «քնած» է, որ պահպանողականներն այսպես են, այնպես են և այլն։ Դրանք այնպիսի նյութեր են, որոնց մասին գրելու համար ինձ շատ թերթեր են հարկավոր։ Ուստի այդ մասին ես հետևյալ անգամ կգրեմ։

Քո Նար-Դոս


9. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1892. հուլիսի 16. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Հունիսի 27-ին գրած նամակիդ մեջ ինձ վիճակված է դարձյալ դժգոհություններ կարդալ։ Չգիտեմ այդ բանում ես եմ մեղավոր, թե դու, երկսից մեկը — կամ ես չեմ կարողացել քեզ հասկացնել այն ոչ մեզանից կախված պայմանները, որոնց մեջ հրատարակվում է «Նոր-Դարը», չնայելով, որ այդ մասին, որքան հիշում եմ, արդեն քանիցս գրել եմ քեզ և ինքդ էլ այստեղ եղած ժամանակ աչքովդ տեսել ես, կամ դու չես ուզում հասկանալ։ Խոսքս ցենզուրական պայմանների մասին է։— Է՛հ, հին երգ է այդ,— կասես դու։ Դժբախտաբար, այո՛, բայց այդ հին երգը մեզ համար միշտ նոր է և միշտ նոր էլ պիտի մնա։ «Ինչո՞ւ չեք զետեղում հարձակումները Քանանովի վրա», գրում ես դու։— Չենք զետեղում, որովհետև ինչպես քո մի քանի հոդվածների, նույնպես և պ. Բողդանյանի հոդվածի մեջ Բանանովի մասին գրածները նույնությամբ շարել ենք տվել, բայց ցենզուրը ջնջել է։ Պարզ է, կարծեմ։ Բողդանյանի հոդվածն «աղավաղել» ասելով չգիտեմ ո՛ր կետի վերաբերմամբ ես ասում. եթե Քանանովի մասին գրած կտորի վերաբերմամբ ես ասում, դրա բացատրությունը վերևում գրեցի, իսկ եթե