Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրում ես, որ ճեմարանը մի կատարյալ լրբանոց ու անառականոց է դարձել այդ քոռ տեսչի և Սագատելովի ձեռքին։ Սեդրակյանն այս օրերս էտապով Թուրքիա է արտաքսել տվել մի ճեմարանցու, որ համարձակվել է բողոքել Սագատելովի անիրավությունների և ճեմարանում տիրող ներկա խառնակ կարգերի դեմ, դա փաստ է, բայց այդ փաստը մենք իրավունք չունեինք արձանագրելու։ Ինչ և իցե։ Ցնոր գրություն։

Քո Նար-Դոս


12. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1892. հոկտեմբերի 10. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Երեկ ստացա կես թերթի վրա երկու երես գրած նամակդ, որի հետ ուղարկել էիր Վեսելովսկու «Рус. Вед.»-ից կտրած հոդվածը։ Չարժե թարգմանել, որովհետև հայ ընթերցոդի համար ոչ մի հետաքրքրություն չունի, բացի այն, որ գրողը ռուս է, է՛հ, ի՞նչ անենք որ։ Ուրիշ բան էր նրա «Հայկական դրամայի հնագույն շրջանը», որի նմանը ցայժմ հայերից ոչ ոք չէր գրել և որն ընդհանուր բնավորություն ուներ հայերիս համար։ Ի դեպ, անցյալ նամակովդ նկատածդ սխալները, որ մտել են թարգմանության մեջ, աններելի են։ Այդ հոդվածն ես էի թարգմանում։ Բայց ի նկատի ունեցիր, որ թարգմանում էի ձեռաց և կտոր-կտոր. թարգմանում էի և թերթ-թերթ իսկույն տպարան ուղարկում, այնպես որ մինչև անգամ չէի կարդում, թե ինչպես եմ թարգմանել, որովհետև ժամանակ չկար, բացի դրանից ուրիշ նյութեր էլ պիտի հասցնեի տպարան. այդպես շտապով էի թարգմանում, որովհետև ուզում էի, որ շուտ լիներ։ Այդպիսի հանգամանքում, իհարկե, թարգմանությունս ճապաղ և սխալներով պետք է լիներ, մանավանդ որ հոդվածն ինքնուրույն լինելով, դժվար էր թարգմանելը։ Ինչ և իցե, անցածն անցած է և հոդվածը