Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետաքրքրությամբ կարդացին։ Այժմ մտածենք ապագայի համար։ Ի՞նչ ես անում. մի քնիր, աշխատելու ժամանակն այժմ է: Մերոնք սկսել են եռանդ ցույց տալ։ Աբեղյանը, Դանագյոզյանը, Ագապյանն և ուրիշներն այսուհետև շարունակ գրելու են։ Ես գրում եմ մի մեծ վեպ, որ նոր տարուց լույս կտեսնի։ Ամեն շաբաթ խմբագրական մեծ ժողովներ ենք ունենում։ Արտասահմանում չորս ուսանողներ ունինք, որոնք շարունակ կթղթակցեն Գերմանիայից։ Առաջիկա տարում տոնվելու է «Նոր-Դարի» տասնամյակը, կարգադրիչ հանձնաժողովի գլուխ են անցնում նշանավոր և դիրք ունեցող անձեր։ Ուղարկիր լուսանկարդ փոքր դիրքով (վիզիտ)։

Այս օրերս կուղարկեմ քեզ իմ մանր գրվածքները, բացի մի քանիսից, որոնք գլխովին դատարկ բաներ են. թարգմաանիր որը հավանես «Из Арм. беллетристов» ձեռնարկության համար։

Պատկանյանի պսակի համար ծախսածդ գումարը Սպանդարյանը ներողություն է խնդրում, որ չի կարողանում շուտ ուղարկել, սաստիկ քյասատություն է առայժմ, բայց ահա շուտով gալիս է բաժանորդագրության ժամանակը, փող շատ կգա և կստանաս քոնը։ Մոսկվայում ապառիկներ կան. եթե ուզում ես, դիմիր տեր Ղազարին. եթե հավաքած լինի, ասա որ տա քեզ հասանելիքը, իսկ եթե չես շտապում, քիչ էլ սպասիր։ Թերթն ուղարկվում է քեզ Բարխուդարյանի տպարանի հասցեով, բայց ավելի լավ կլինի, որ անմիջական հասցեդ գրես, որպեսզի թերթն ուղղակի քո ձեռքը հասնի։ Նամակիս կից Ծատուրին ուղղած նամակս խնդրում եմ իրեն հանձնիր։

Քո Նար-Դոս

Р. S. Մոսկվայից գրած քո լուրի մեջ ինչ որ տեր Ղազարին էր վերաբերում, ցենզորը հանեց։ Եթե բաներ կան, որ քո և Բողդանյանի գրածների մեջ չեն լույս տեսնում, իմաց կաց, որ այդ բոլորը ցենզուրն է հանում, ինչպես հանել էր Պատկանյանի թաղման ժամանակ Քիրլյանի կարդացած ոտանավորը և ուրիշ բաներ։ Որպեսզի չկասկածես, այդ ոտանավորը տպած ուղարկում եմ քեզ։

<Նար-Դոս>