Էջ:Nar-Dos Stories49.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բոնվի՛նի… Անտոնիո Բոնվի՛նի… Անտո՛նիո… Հանճա՛ր… Նոր Ստրադիվարիուս…

Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։

Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։

Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։

— Անկարող եմ ընդունել։

— Թախանձում է սաստիկ․ շատ նշանավոր անձի ամուսինն է։

Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։

— Թող մտնի։

Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։

― Անտո՛նիո, ես քո Ջուլիետտան եմ, ես սիրում եմ քեզ…

Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։

Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։

Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետտային։

Ջուլիետտան առավ, նայեց և հանկարծ կասկարմիր կտրեց։

— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։

Ու հազիվ լսելի ձայնով Ջուլիետտան կարդաց իր նամակը։

«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ»։

Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց․

― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ