Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միստիկ իմաստին։ Կարծում եմ, որ Աշըրը պարզորոշ կերպով գիտակցում էր, թե ինչպես է նրա վսեմ բանականությունը երերում իր գահին։ Երգը կոչվում էր «Ուրվականների դղյակը» և մոտավորապես, եթե ոչ ստույգ, հետևյալն էր՝

Մի հին հովտում կանաչ, անծայր
Հրեշտակների օրրանում,
Ժամանակին լուսապայծառ
Մի պալատ էր խոյանում։
Տիրակալ միտքն էր ստեղծել
Այդ պալատը հաստատուն,
Դեռ սերովբեն չէր թևածել
Այդպիսի պերճ դրախտում։

Սեգ դրոշներն էին փարվել
Այդ պալատի քիվերին
(Վաղուց, վաղուց է սա եղել,—
Խորքում անհուշ դարերի)։
Երբ պալատի պարիսպներին
Մեղմ զեփյուռն էր թևածում,
Հեռանալիս իր թևերին
Անմահ բույր էր տարածում։

Երևում էր այնտեղ հստակ
Լույս փեղկերի ետևում
Ինչպես վինի նվագի տակ
Հեզ ոգիներն են թևում,
Շուրջպար բռնած շուրջը գահի,
Ուր, արժանի իր փառքին,—
Ծիրանածինը աշխարհի
Նայում էր այդ խնջույքին։

Եվ պալատի շքեղ դռնով,–
Մարգարիտից, սուտակից,—
Թևածելով, թևածելով,
Եվ լույս տալով կրկնակի,
Արձագանքներ էին գալիս,-
Սրանց պաշտոնն էր վերին,
Փառաբանել տիրակալի
Իմաստությունն անթերի։

Բայց պալատը պաշարեցին
Սև ոգիները չարի...
(Ողբանք, քանզի էլ չի օծի